ՄՈւՇԵՂ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1894թ. հունվարի 1-ին Դիլիջանում: Սկդբնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում, 1917р. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի լսարանային բաժինը: 1920-1922թթ. աշխատել է Դիլիջանի շրջանի լուսբաժնի վարիչ, շրջանային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ, ավգա նախագահ:

1922-1926թթ. Մ. Սանթրոսյանը սովորել է Մոսկվայի Ն. Կրուպսկայայի անվան կումունիստական դաստիարակության ակադեմիայում: 1926р. նշանակվել է ԵՊՀ մանկավարժության ֆակուլտետի դեկան: Շուրջ 20 տարի ղեկավարել է մանկավարժության և հոգեբանության ամբիոնը: 1930-1931թթ. նա եղել է ԵՊՀ ռեկտոր, իսկ 1934р. նշանակվել Երևանի մանկավարժական ինստիտուտի տնօրեն,
1937р. ուսուցիչների վերապատրաստման, իսկ 1941-ին՝ դպրոցների գիտահետազոտական իստիտուտների տնօրեն:
1937թ. Մ. Սանթրոսյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1948թ.ատենախոսության պաշտպանությամբսոտացել է մանկավարժական գիտությունների դոկտորի աստիճան: 1957թ. ընտրվել է ՌԽՖՍՀ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ:

Գրել է մի շարք մենագրություններ և գիտական հոդվածներ՝ նվիրված հայ մանկավարժության ու դպրոցի պատմությանը: Առանձնապես կաևոր են «Հայ մեծ լուսավո րիչ մանկավարժ Խ. Աբովյանը. (Եր., 1953), «Մեսրոպ Թաղիադյանը մանկավարժ» (Եր., 1959), «Արևելահայ դպրոցը 19-րդ դարի 1-ին կեսին» (Եր., 1964) աշխատությունները:
1945թ. Մ. Սանթրոսյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակաւոր գործչի կոչման:

Վախճանվել է 1972թ. դեկտեմբերի 14-ին Երևանում:
ՄՈւՇԵՂ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
1894-1972