ՆԱԳՈւՇ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ
Մեխանիկոս,
տեխնիկական գիտությпւնների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1912թ. նոյեմբերի 23-ին Երևանում: 1930թ. ընդունվել է Մոսկվայի Վ.Կույբիշևի անվան ռազմաճարտարագիտական ակադեմիա: 1936թ. ավարտելով այն և ստանալով ճարտարագետ-հիդրոշինարարի որակավորում` աշխատանքի է անցել Սևան-Զանգուշին վարչությունում որպես ճարտարագետ` միաժամանակ դասավանդելով ԵրՊԻ-ում:
1
937թ. Ն. Հարությունյանն ընդունվել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրա: 1941թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և մեկնել ռագմաճակատ : 1945թ. զորացրվել է, վերադարձել Հայաստան և վերսկսել իր գիտամանկավարժական գործունեությունը: 1949թ. ԽՍՀՄ ԳԱ մեխանիկայի ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսության: 1950թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, նույն թվականին նա ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս:

1952-1955թթ. Ն. Հարությունյանը եղել է ՀԽՍՀ ԳԱ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար: 1955թ. նշանակվել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի սողքի և ամրության նորաստեղծ լաբորատորիայի վարիչ: 1959р. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ:

1945-1951թթ. նա դասավանդել է ԵրՊԻ-ում, 1951-ից ԵՊՀ-ում՝ լինելով տեսական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր, իսկ 1958-1978թթ.՝առաձգականnւթյան և պլաստիկության տեսության նորաստեղծ (ներկայիս հոծ միջավայրի մեխանիկայի) ամբիոնի վարիչ: 1961թ. նշանակւլել է ԵՊՀ ռեկտոր: Նրա նախաձեռնությամբ ԵՊՀ-ում ստեղծվել են բջջաբանության ամբիոնը, ՀԽՍՀ ԳԱ և ԵՊՀ միացյալ հաշվողական կենտրոնը, ամրապնգվել ԵՊՀ գիտական և ուսումնական կապերը Մոսկվայի, Լենինգրադի պետական համալսարանների, ինչպես նաև ԽՍՀՄ և արտասահմանյան այլ առաջնակարգ բուհերի ու գիտական կենտրոնների հետ:

Ն. Հարությունյանը հեղինակ է շուրջ 200 գիտական աշխատությունների և ութ հիմնարար մենագրության: Նրա «Սողքի տեսության մի քանի հարցեր» (Մ., 1952) հիմնարար մենագրությունը թարգմանվել և հրատարակել է Անգլիայում, Ֆրանսիայում, Չինաստանում, իսկ առանձին գլուխներ նաև Գերմանիայում, Լեհաստանում, Ռումինիայում:
1962-1975թթ. Ն. Հարությունյանը եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ»:

1975թ. նա տեղափոխվել Է Մոսկվա և գլխավորել ԽՍՀՄ ԳԱ մեխանիկայի պրոբլեմային ինստիտուտի առաձգամածուցիկ մարմինների մեխանիկայի բաժինը` զոլգահեռաբար ղեկավարելով նաև ՀԽՍՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտի առաձգակամածուցիկության տեսության բաժինը:

Նա ղեկավարել է բազմաթիվ գիտական աշխատանքներ, ստեգծել ուրույն գիտական դպրոց: Երկար տարիներ եղել է ԽՍՀՄ տեսական և կիրառական մեխանիկայի գծով ագգային կոմիտեի նախագահության անդամ, «Հայկական ԽՍՀ ԳԱ տեղեկագիր, մեխանիկա» գիտական պարբերականի գլխավոր խմբագիր, «ԽՍՀՄ ԳԱ տեղեկագիր, պինդ մարմնի մեխանիկա» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ: Բազմիցս ընտրվել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդների պատգամավոր:

1962թ. Ն. Հարությունյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Հայրենական պատերազմի I, II աստիճանի, «Կարմիր աստղ», Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով:

Վախճանվել է 1993թ. հունվարի 18-իՆ Մոսկվայում:
ՆԱԳՈւՇ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ
1912-1993