Նարինե Խաչատրյան
Կրթություն
1994 - 1999 թթ. ԵՊՀ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ
2000 – 2004 թթ. ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ (ասպիրանտուրա)

Գիտական աստիճան
Թեկնածուական ատենախոսություն` «Անձի ոգեկանության ձևավորման և դրսևորման հոգեբանական գործոնները», ԺԹ. 00.01, 2006
Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան

Աշխատանքային փորձ
2011 թ-ից մինչ այժմ Ամբիոնի վարիչ,դոցենտ, Անձի հոգեբանության ամբիոն, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան
2011 թ-ից մինչ այժմ Գիտական ղեկավար, «Անձ և սոցիալական միջավայր» գիտահետազոտական լաբորատորիա, Երևանի պետական համալսարան, Հայաստան
2011 - 2013 թթ. ՀՀ-ում հոգեկան առողջության պահմանման և բարելավման 2014-2019թթ. ռազմավարության մշակում, աշխատանքային խմբի անդամ, ՀՀ Առողջապահության նախարարության, (Ռազմավարությունը ընդունվել է կառավարության կողմից 2014թթ.)
2009 - 2011 թթ. Դոցենտ, Անձի հոգեբանության ամբիոն, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան
2006 - 2009 թթ. Ասիստենտ, Հոգեբանության տեսության և պատմության ամբիոն, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան
2003 - 2006 թթ. Դասախոս, Հոգեբանության ամբիոն, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան
2000 - 2004 թթ. Հոգեբան «Ա. Շիրակացուն անվան ճեմարան» գիտակրթական համալիր

Կարդացվող դասընթացներ
Անձը ժամանակակից հոգեբանական տեսություններում
Ինքնագիտակցության և ինքնության հոգեբանություն
Սոցիալական ներազդման հոգեբանություն
Անհատական տարբերությունների հոգեբանություն

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Անձ և մշակույթ
Անձ և սոցիալական համատեքստ
Ես և ինքնություն
Անձ և սոցիալ - հոգեբանական բարօրություն
Ինքնակառավարում և սոցիալական ճանաչողություն

Մասնագիտական դասընթացներ
2015 - 2016 թթ. Խմբավարի վերապատրաստման ծրագիր CARe-մոդելով, հեռահար ուսուցման դասընթաց, CARe Europe, Storm Foundation, Նիդերլանդներ
2014 թ. Բուհերում միջազգայնացման խթանում մշակութային և կառուցվածքային հարմարման միջոցով (PICASA), գործնական դասընթաց ՏԵՄՊՈՒՍԼյովենի քոլեջ համալսարան, Բելգիա
2009 - 2010 թթ. Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագիր (JFDP), Կանզասի համալսարան, ԱՄՆ
2009 - 2010 թթ. Կորստի հետ աշխատանք և ուսումնասիրություններ, կարողությունների զարգացման սեմինար, Յենայի համալսարան, Գերմանիա, Հոգեբանական գիտության միջազգային միավորում (IUPsyS)
2009 թ. Մետավերլուծություն և հետազոտության համադրություն, ամառային դպրոց, Յենայի համալսարան, Գերմանիա, Անձի հոգեբանության եվրոպական ասոցիացիա (EAPP)
2005 - 2007 թթ. Ինքնությունը փոփոխվող հասարակություններում, ամառային դպրոց (HESP, ReSET), Նովոսիբիրսկի պետական համալսարան, Ռուսաստան
2005 թ. Գենդերային ուսումնասիրություններ, ամառային դպրոց, Բելգրադի կանանց ուսումնասիրությունների և գենդերային հետազոտությունների կենտրոն, Բելգրադի համալսարան, Սերբիա և Մոնտենեգրո

Մասնակցությունը դրամաշնորհների
«Հոգեսոցիալականվերականգնողական աշխատանքի հիմունքներ» դասընթացի մշակում, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, 2015:
Աջակցություն, թե՞ կանխում. բարձրագույն կրթական համակարգում կանանց ակադեմիական կարիերայի կառուցման սոցիալ-մշակութային գործոնները
ԵՊՀ Կանանց առաջնորդության և գենդերային ուսումնասիրությունների կենտրոն, 2014:
Սոցիալական կոհերենտության քաղաքացիական չափումը. տեղավորելով հասարակական կազմակերպությունները «Մենք»-ի և «Ուրիշների» սոցիալական տիրույթում,Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, 2013:
Մշակույթ, արժեքներ, համոզմունքներ. վարքի կողմնորոշիչներ փոփոխվող հայ հասարակությունում, ԿԱՇՑ-ի (Կովկասի Ակադեմիական Շվեյցարական Ցանց, ASCN), 2011-2014:
JAG «Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրի շրջանավարտների դրամաշնորհ», 2010
«Դասընթացի մշակում և կառավարում» ծրագիր
ԱՄՆ - ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժին
Դասընթացի զարգացման մրցույթ, 2006 - 2007
«Գենդերի սոցիալական հոգեբանություն» ծրագիր
Դասընթացի զարգացման մրցույթ, 2003 - 2004
«Տոլերանտ գիտակցության հոգեբանություն» ծրագիր

Լեզուներ
Հայերեն, անգլերեն, ռուսերեն

Պարգեւներ
2010 թ. Ա. Շիրակացու անվ. «Անբասիր ծառայությունների համար» մեդալ
2014 թ. ԵՊՀ ոսկե մեդալ

persona@ysu.am
Նարինե Խաչատրյան