Նելլի Կարապետյան
Կրթություն
1981 թ-ին ավարտել եմ Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնը

Գիտական աստիճան
Կենս. գիտ. թեկնածու (03.00.04 - Կենսաքիմիա) - «Գլխուղեղի ենոլազի իզոֆերմենտների ֆիզիկա - քիմիական, կատալիտիկ և իմմունոլոգիական հատկությունները», 1989, Երևանի պետական համալսարան

Աշխատանքային փորձ
1997 թ. ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի դոցենտ
1993 թ. ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող
1991 - 1993 թթ. ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող
1990 - 1991 թթ. Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող
1987 - 1988 թթ. Հրավիրված հետազոտող Բուդապեշտի էնզիմոլոգիայի ինստիտուտում, Հունգարիա
1984 - 1990 թթ. Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող
1981 - 1984 թթ. Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ լաբորանտ

Կարդացվող դասընթացներ
Կենսապոլիմերների հետազոտման մեթոդներ - ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1 կուրսի ուսանողներին

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
ԴՆԹ-ի և սպիտակուցների անջատում: Որոշ պոտենցիալ դեղամիջոցների (Pt-միացություններ, պորֆիրիններ և այլ.) հետ ԴՆԹ-ի և սպիտակուցների կոմպլեկսագոյացման հետազոտությունները: Նոր սինթեզված միացությունների հակաուռուցքային և ռադիոպաշտպանիչ հատկությունների ուսումնասիրումը in vitro և in vivo պայմաններում:

Մասնակցությունը դրամաշնորհների
2002 - 2006 թթ. ISTC A - 773
2002 - 2007 թթ. ISTC #A - 301.2
2007 - 2009 թթ. ISTC A - 1321
2010 - 2012 թթ. ISTC A - 1764

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
Հայաստանի Կենսաֆիզիկոսների Ասոցիացիա

nelkh@ysu.am
Նելլի Կարապետյան