Նիկոլ Մարգարյան
Կրթություն
1986 - 1991 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետ, ազգագրություն

Գիտական աստիճանը
2000 թ. պատմական գիտությունների թեկնածու
Ատենախոսական թեզը. «Անձնանվան ընտրությունը արեւելահայոց մեջ. XIXդ. երկրորդ կես- XXդ.»:

Աշխատանքային փորձը
2005 թ-ից այժմ Երեւանի պետական համալսարան, Մշակութաբանության ամբիոն, դոցենտ
2000 - 2005 թթ Գյումրիի Իմաստասեր Անանիա Շիրակացի Համալսարան, դասախոս
1993 թ-ից այժմ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ, գիտաշխատող
1992 - 1993 թթ. Կումայրի պատմաճարտարապետական արգելոց թանգարան, գիտաշխատող
1998 - 2000 թթ. Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն, սոցիալական քաղաքականության փորձագետ
1991 - 1992 թթ. Ալեքսանդրապոլի ժողովրդական արվեստի և քաղաքային կենցաղի թանգարան, գիտաշխատող
1988 - 1991 թթ. ԵՊՀ ազգագրության ամբիոնի լաբորատորիա, լաբարանտ
Մասնակցել է շուրջ հինգ տասնյակ մեծ ու փոքր հետազոտական ծրագրերի, եղել է ծրագրերի հետազոտական մասի ղեկավար եւ պատասխանատու:

Կարդացվող դասընթացներ
«Քաղաքագիտություն», «Մշակույթը հումանիտար եւ սոցիալական գիտություններում», «Մշակութաբանություն», «Մշակութաբանության հիմունքներ», «Մշակույթի սոցիոլոգիա», «Գլոբալացում և մշակույթ», «Մշակույթ եւ գենդեր» (բակալավրի հոսք), «Միջմշակութային հաղորդակցության հիմնախնդիրներ», «Կիրառական մշակութաբանություն» (մագիստրական հոսք):

Գիտական հետաքրքրության ոլորտները
Մշակույթի տեսություն, անձնանունների մարդաբանություն, միջմշակութային հաղորդակցություն, գենդերային հիմնախնդիրներ, կիրառական մարդաբանություն, ենթամշակույթների մարդաբանություն, բրենդինգ, իմիջիոլոգիա, իրավական մշակույթ, քաղաքական մշակույթ:
Հեղինակ է շուրջ երեք տասնյակ հոդվածների, երկու մենագրության:

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Նիկոլ Մարգարյան