ՆՈՐԱՅՐ ԴԱԲԱՂՅԱՆ
Գրականագետ, պրոֆեսոր

Ծնվել է 1904թ. օգոստոսի 5-ին Վանում: 1914թ. հոր մահից հետո Գաբաղյանների ընտանիքը բնակություն է հաստատել Թիֆլիսում, այնուհետև տեղափոխվել Կարս, ապա Երևան: Նյութական ծանր վիճակի պատճառով մայրը տղային հանձնել է որբանոց:

1922թ. ավարտելով երկրորդ աստիճանի դպրոցը Ն. Դաբաղյանն ընդունվել և 1925թ. ավարտել է ԵՊՀ պատմագրական ֆակուլտետը, իսկ 1932թ.` Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը:

Խմբագրել է «Գրական դիրքերում» (1927-1930) և «Խորհրդային գրականությո ւն» (1936-1937) ամսագրերը, «Գրական թերթը» (1930-1936): 1935-1937թթ. եղել է ՀԿԿ Կենտկոմի կուլտլուս բաժնի վարիչ:

1936թ. Ն.Դաբադյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1937թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին եղել է ԵՊՀ ռեկտոր: Ցավոք, երկրում մոլեգնող տեռորն ու քաղաքական հետապնդումները իրենց բացասական ագգեցությունն էին թողնում նաև կրթական համակարգի վրա: Այդ էր պատճառը, որ ի թիվս այլոց, Ն. Դաբաղյանին ևս հնարավորություն չընձեռվեց երկար աշխատելու այդ պաշտոնում:

Ն. Դաբաղյանը 1920-30-ականների գրական կյանքի աչքի ընկնող դեմ֊քերից էր, Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի անդամ: Գռեհիկ սոցիոլոգիգմի դիրքերից պայքարել է Ե. Չարենցի, Ա. Բակունցի և մյուս նոյեմբերականների դեմ: Ե. Չարենցի արդարացումից հետո` 1954-ին, «Եղիշե Չարենց» գրքույկով ջանալով վերագնահատել հանճարեղ բանաստեղծին` հետին թվով փորձել է սրբագրել իր և սերնդակիցների` ողբերգական հետևանքներով լի կոպիտ սխալներն ու մոլորությունները:

1940-1955թթ. Ն. Դաբաղյանը դասախոսել է ԵՊՀ-ում և Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում: Պարբերական մամուլում հրատարակել է գրականագիտական, քննադատական հոդվծներ նվիրված խորհրդային գրականության տեսության հարցերին: Նրա գրական, քննադատական առավել ուշագրավ աշխատություններն են` «Ւնչ է սպեցիֆիզմը և ինչու են պայքարում նրա դեմ» (Եր., 1928), «Պլեխանովի էսթետիկական հայացքների մասին» (Եր., 1934):

Ն. Դաբաղյանը վախճանվել է 1955թ. հուլիսի 12-ին Երևանում:
ՆՈՐԱՅՐ ԴԱԲԱՂՅԱՆ
1904-1955