Նորիկ Այվազյան
Կրթություն
1960 - 1965 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:
1967 - 1970 թթ. սովորել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայում

Գիտական աստիճան
1970 թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Միութենական Հանրապետության իրավասության սահմանադրական հիմունքները» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1987 թ. Մոսկվայում պաշտպանել է դոկտորանտական ատենախոսություն «Կառավարման ոլորտում միութենական հանրապետության իրավասության իրականացման կազմակերպա-իրավական մեխանիզմները» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1988 թվականին` պրոֆեսորի կոչում

Աշխատանքային փորձ
1970 թ. աշխատանքի է անցել ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում որպես գիտաշխատող:
1971 թվականից` Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս:
1975 թ-ին ստացել է դոցենտի կոչում:
1987 թ-ին ստացել է դոկտորի գիտական աստիճան
1988 թ-ին ստացել է պրոֆեսորի կոչում:
1989 թվականից Երևանի պետական համալսարանի Սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչն է:
2006 -2013 թթ. Երևանի պետական համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ:

Կարդացվող դասընթացներ
ՀՀ սահմանադրական իրավունք

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Սահմանադրության տեսական հիմնախնդիրներ, օրենսդիր և գործադիր իշխանության կազմակերպման իրավական վիճակի և գործունեության կատարելագործման հիմնախնդիրներ:

Լեզուներ
հայերեն, ռուսերեն

Մասնագիտական անդամակցություն
ԵՊՀ գործող ԲՈՀ-ի 001 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալ

(+374 10) 55-55-03
(+374 60) 71-02-48 (ներքին 12-48)
Նորիկ Այվազյան