Պապին Մուրադյան
Կրթություն
2003 - 2007 թթ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
2007 - 2009 թթ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, մագիստրատուրա

Աշխատանքային փորձ
2010 թ-ից ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության Հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ
2009 - 2010 թթ. Գավառի պետական համալսարանի «Գավառի համալսարանի» թերթի գլխավոր խմբագիր
2009 - 2010 թթ. թղթակցում «Հետաքննող լրագրողների ընկերակցություն» Հ/Կ-ի hetq.am և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության www.erit.am ինտերնետային կայքերին, 2007 թ-ից ԳՊՀ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Տեղեկատվական իրավունք» առարկայի դասախոս
2006 թ-ից ԳՊՀ «Տպագիր և էլեկտրոնային ժուռնալիստիկայի հիմունքներ» դասընթացի հիմնադիր - դասախոս
2009 թ-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության առաջատար մասնագետ
2006 - 2010 թթ. ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ աշխատանքի բաժնի թղթակից
2005 - 2006 թթ. «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» Հ/Կ, «Դու տեղյակ լինելու իրավունք ունես» տեղեկագրի լրագրող

Կարդացվող դասընթացը
«Ժուռնալիստի վարպետություն»

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Սփյուռքահայ մամուլին առնչվող խնդիրներ, Բուհական PR, Տեղեկատվության ազատություն

Հասարակական աշխատանքի փորձ
2014 թ-ից ԵՊՀ հակակոռուպցիոն միջոցառումները համակարգող հանձնաժողի քարտուղար
2014 թ-ից ՀԱԵ Եկեղեցական ներկայացուցչական ժողովի պատգամավոր
2012 թ-ից Հայասատանի Ժուռնալիստների միության անդամ
2011 թ-ից ՀՀ Սփյուռքի նախարարության քաղծառայության և ատեստացիոն հանձնաժողովի անդամ
2010 - 2015 թթ. Գավառի պետական համալսարանի խորհրդի անդամ
2010 թ-ից Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի անդամ
2006 - 2010 թթ. «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» Հ/Կ, Գեղարքունիքի մարզի սեմինավար - փորձագետ
2003 - 2005 թթ. ԵՊՀ «Մամուլի ակումբի» նախագահ
2003 - 2006 թթ. ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբ, լրատվության պատասխանատու

Սեմինարների, ուսուցողական ծրագրերի, գիտաժողովների մասնակցություն
14.05.2015 թ. Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողով, Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորում
05.05.2014 թ. «Մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» թեմայով երկփուլ դասընթացներ
03.05.2013 թ. «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդես
26.12.2012 թ. «Որակի ապահովման ներբուհական համակարգի ներդրում կամ դրանց հետագա բարելավում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում վերապատրաստման դասընթաց
15 - 17.04.2011 թ. «Զանգվածային լրատվության նոր մեդիա միջոցներ» թեմայով լրագրողական դասընթաց
15 - 18.05.2011 թ. «Հակակոռուպցիոն կրթության և միջոցառումների կազմակերպության հմտությունների ձևավորման» թեմայով դասընթաց
15.04.2010 թ. «Առաջնորդենք ապագան» միջազգային ուսանողական ֆորում
17.09.2009 թ. «Համալսարանական խնդիրների լուսաբանումը հայկական ԶԼՄ-ում» սեմինար - քննարկում
7-19.07.2008 թ. «Ժուռնալիստական կրթությունը նոր մեդիա միջավայրում» թեմայով ժուռնալիստիկայի երիտասարդ դասախոսների համար կազմակերպված ամառային դպրոց
11 - 15.05.2009 թ. ԵՊՀ 90-ամյակին նվիրված ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության հոբելյանական նստաշրջան,
21 - 23.12.2007 թ. «Երիտասարդական քաղաքականության լուսաբանման մեթոդները» ուսուցողական ծրագիր,
20 - 28.08.2007 թ. Փարիզում Ժուռնալիստիկայի դասախոսների վերապատրաստման ծրագիր,
18 - 31.07.2007 թ. «Ժուռնալիստական կրթության նոր մոդելը» թեմայով ժուռնալիստիկայի երիտասարդ դասախոսների համար կազմակերպված ամառային դպրոց
21 - 26.08.2006 թ. Ուկրանիայի երիտասարդական քաղաքականության ուսումնական այց
Վկայականներ, հավաստագրեր
11.10.2014 թ. «Երեւան - Էրեբունի - 2796» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու եւ այդ գործում դրսևորած պատրաստակամության համար Երեւանի քաղաքապետի շնորհակալագիր
11.06.2014 թ. Երկարատև անբասիր աշխատանքի, Համալսարանի գործունեության կազմակարեպման գործում ունեցած ավանդի համար և ԵՊՀ հիմնադրամ 95-ամյակի կապակցությամբ ԵՊՀ ռեկտորի պատվոգիր,
30.04.2007 թ. ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի գործունեության մեջ ներդրած ավանդի և նրա հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարի շնորհակալագիր

Լեզուներ
Հայերեն (մայրենի), ռուսերեն, գերմաներեն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր

papinmuradyan@ysu.am
Պապին Մուրադյան