Պավել Թադևոսյան
Կրթություն
2004 - 2008 թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ
2008 - 2010 թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, մագիստրատուրա
2010 - 2013 թթ. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա
2015 թ. հուլիս - օգոստոս Հերտիի կառավարման դպրոց, Տարածաշրջանային ակադեմիա, Բեռլին, Գերմանիա

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ

Ատենախոսության թեման
Օտարերկրյա դատարանների` քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի ճանաչումը և կատարումը Հայաստանի Հանրապետությունում (մասնագիտությունը` ԺԲ.00.04)

Գիտական հետազոտությունների շրջանակը
Դատական իշխանություն և դատարանակազմություն, քաղաքացիական դատավարություն, միջազգային քաղաքացիական դատավարություն, օտարերկրյա դատական ակտերի ճանաչում և կատարում

Կարդացվող դասընթացներ
ՀՀ Քաղաքացիական դատավարություն, Միջազգային քաղաքացիական դատավարություն

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2013 թ-ից առ այսօր ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոն, ասիստենտ
2015 թ. մարտից առ այսօր «Յունիբանկ» ԲԲԸ Իրավական վերլուծության և ներքին իրավական ակտերի մշակման վարչության պետ
2015 թ.-ից առ այսօր «Յունիբանկ» ԲԲԸ և ՀՀ Կենտրոնական բանկի «Սպառողների շահերի պաշտպանության և շուկայի վարվելակերպի» բաժնի հետ կապերի պատասխանատու
2014 թ. հուլիսից 2015 թ. մարտ «Յունիբանկ» ՓԲԸ Պայմանագրերի և իրավական վերլուծությունների վարչության պետ
2011 - 2014 թթ. «Յունիբանկ» ՓԲԸ Իրավաբանական դեպարտամենտի իրավաբան
2010 - 2013 թթ. ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոն, դասախոս

Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների
2010 թ.ից Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության անդամ
2015 թ.ից ՀՀ փաստաբանական պալատի անդամ (արտոնագիր թիվ 1952)

Լեզուների իմացություն
Հայերեն, անգլերեն, ռուսերեն

(+374 60) 71-02-44 (ներքին 12-44)
Պավել Թադևոսյան