ՊԵՐՃ ԲՈՇՆԱՂՅԱՆ
Երկրաբանահանքաբանաան գիտությունների թեկնածու, դոցենտ,
ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան


Ծնվել է 1920թ. սեպտեմբերի 1-ին Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ): 1938թ. ավարտել է Երևանի թիվ 4 միջնակարգ դպրոցը, 1948թ.` ԵՊՀ երկրաբանությ ան ֆակուլտետը: Չորրորդ կուրսից Պ.Բոշնաղյանը զորակոչվել է բանակ, ավարտել հետևակային ռազմական ուսումնարանը, ստացել լեյտենանտի կոչում և ծառայության անցել 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիայում: Մասնակցել է Կովկասի, Թաման թերակզղու, Կերչի, Սևաստապոլոի , Վարշավայի ազատագրման համար մղված մարտերին և Բեռլինի գրավմանը:

1948 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտ ուտում, 1950-ից` ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի ընդհանուր և կիրառական երկրաբանության ամբիոնում:

1955թ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1956թ. նրան շնորհվել է դոցենտի կոչում:

1952-1955թթ. և 1961-1962թթ. Պ.Բոշնաղյանը եղել է ԵՊՀ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1959-1961թթ երկրաբանության ֆակուլտետի դեկան, 1965- 1968թթ` դեկանի տեղակալ, 1966-1968թթ. և 1992-1997թթ.՝ ընդհանուր և կիրառական երկրաբանության ամբիոնի վարիչ:

1997թ. աշխատել է պրոֆեսորի պաշտոնում:

Պ.Բոշնաղյանը մասնակցել է հանրապետության տարբեր շրջաններում կատարվող ճարտարագիտաերկրաբակական հետախուզական և կառույցների նախագծերի հիմնավորման աշխատանքներին.Կապանի հանքային դաշտի ճարտարագիտաերկրաբական պայմանների բազմակողմանի գնահատում և քարտեզագրում, Վանաձորի հեռանկարային Նոր գլխավոր հատակագծի հիմնավորում, երկրաշարժի գոտու երկրաշարժակայուն և այլ արդիական հիմնախնդիրների ուսումնասիրություն: Որպես երկրաբան-փnրձագետ տվել է եզրակաց nւթյnւն Ագարակի, Ազատի, Արթիկի և Մարմարիկի ջրամբարներից տեղի ունեցող ֆիլտրացման կորուստների պատճառների, ինչպես նաև Սևանա լճից ստորերկրյա
արտահոսքի, նրա էկոլոգիական վիճակի վերաբերյալ:

Հեղինակ է ավելի քան 50 գիտական աշխատանքների, այդ թվում` մեկ մենագրության:

1999-2003թթ. Պ.Բոշնաղյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր, երկար տարիներ ղեկավարել է ՀՀ պատերազմի վետերանների կոմիտեն: 1996-ից մինչև կյանքի վերջը ՀՀ պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի և իրավապահ մարմինների վետերանների միության խորհրդի նախագահն էր, ԱՊՀ անդամ երկրների վետերանների հասարակական կազմակերպությունների միջազգային միությունը համադասող խորհրդի նախագահության անդամ:

1971թ. Պ. Բոշնաղյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր երկրաբանի կոչման: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի I աստիճանի, «Կարմիր աստղ» (2) շքանշաներով ու բազմաթիվ մեդալներով:

Ֆրանսիայի իշխանությունների կողմից նրան շնորհվել է «Փարիզ քաղաք» անվանական մեդալ:

Պ. Բոշնաղյանը վախճանվել է 2004թ. հունվարի 5-ին Երևանում:
ՊԵՐՃ ԲՈՇՆԱՂՅԱՆ
1920-2004