Պետրոս Հովհաննիսյան
Կրթություն
1962 թ-ին, 1967-1970 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետ
1970 - 1973 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետ, ասպիրանտուրա

Գիտական աստիճան
Գիտական թեմա` «Միջնադարյան Հայաստանի սոցիալ - տնտեսական հարաբերությունների պատմության ուսումնասիրությունը ակադ. Հակոբ Մանանդյանի աշխատություններում», 1976 թ.

Աշխատանքային փորձ
1992 - 1993 թթ. Բեյրութի Հայագիտական բարձրագույն դասընթացներ

Կարդացվող դասընթացներ
Հայոց պատմություն, Հայոց պատմության աղբյուրագիտություն, Արաբական երկրների հայկական համայնքների պատմություն, Հայոց պատմության և Սփյուռքագիտության ամբիոնների մագիստրատուրայում` հայ ազատագրական շարժումների քննական վերլուծություն (XV-XVII դարեր), հայ ազատագրական շարժումների քննական վերլուծություն (XVIIդ վերջ-XIXդ սկիզբ), հայագիտության պատմություն, մասնագիտության արդիական հիմնախնդիրները, հայ Սփյուռքի պատմության հիմնախնդիրը, սփյուռքագիտության հիմնահարցերը

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հին ու միջնադարյան Հայաստանի մշակութային ու քաղաքական պատմություն, աղբյուրագիտություն ու պատմագրությանը, հայկական գաղթավայրերի և Հայկական հարցի պատմության խնդիրներ

Մասնակցությունը դրամաշնորհների
Նիկողայոս Ադոնցի պատմագիտական ժառանգությունը

Լեզուներ
Ռուսերեն (գերազանց), անգլերեն (կարդում և թարգմանում է բառարանի օգնությամբ)

Մասնագիտական անդամակցություն
ԵՊՀ պատմության ֆակուլտետի խորհուրդ
Էջմիածնի Գևորգյան ճեմարանի (աստվածաբանական համալսարան) գիտական խորհուրդ, ՀՀ ազգային գրադարանի գիտական խորհուրդ, «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդես, «Հայագիտությունը դպրոցում» հանդես, «Հյուսիսափայլ» հանդես

Պարգեւներ
2004 թ-ին «Սուրբ Սահակ Պարթև և Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան
2009 թ-ին «Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ» կոչում
Պետրոս Հովհաննիսյան