ՌԱՖԱՅԵԼ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

Ծնվել է 1942թ. հունիսի 22-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1959թ. ավարտելով միջնակարգ դպրոցը՝ աշխատել է տարբեր հիմնարկություններում: 1962թ. ընդունվել և 1967թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը: 1968թ. ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ Լատինական Ամերիկայի ինստիտուտի ասպիրանտուրա, որտեղ 1973թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:

1973-ից Ռ.Մաթևոսյանն աշխատել է ԵՊՀում, եղել «Երևանի պետական համալսարան» և «Երիտասարդ գիտաշխատող» հանդեսների պատասխանատու քարտուղար, միաժամանակ կատարել ռեկտորի օգնականի պարտականությունները:

Հետագայում Հայաստանի բուհերի ռեկտորների խորհրդի գիտական քարտուղարի աշխատանքները համատեղել է ԵՊՀ գիտատեխնիկական ինֆորմացիայի բաժնի ղեկավարի պաշտոնի հետ, ինչպես նաև կատարել քաղաքատնտեսության ամբիոնի դոցենտի պարտականություններ: 1981թ. Ռ.Մաթևոսյանը նշանակվել է ԵՊՀ միջազգային կապերի գծով պրոռեկտորի պաշտոնում և աշխատել մինչև կյանքի վերջը՝ միաժամանակ լինելով միջազգային հարաբերությունների պատմության և տեսության ամբիոնի դոցենտ:

Ռ.Մաթևոսյանի ջանքերով ԵՊՀ-ում ստեղծվեց աշխարհի 90-ից ավելի առաջատար բուհերի հետ գործող փոխադարձ կապերի լայն ցանց, որը ներառում էր միջազգային մի շարք ծրագրեր:

Նրա գիտական աշխատություններից առանձնապես արժեքավոր են «Լատինական Ամերիկայի ինտեգրացիոն պրոցեսները դարերի և հազարամյակների սահմանագծին» (ռուս., Մ., 2000) և «Կուբան ապագայի որոնումներում» (Եր., 2002) մենագրությունները:

Ռ.Մաթևոսյանն արժանացել է հանրապետության, ինչպես նաև այլ պետությունների դիպլոմների, պատվոգրերի, պետական բարձր պարգևների:

Վախճանվել է 2001թ. սեպտեմբերի 3-ին Երևանում:
ՌԱՖԱՅԵԼ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1942-2001