Ռաֆիկ Հակոբյան
Կրթություն
ԲՈՒՀ` Երևանի պետական համալսարան, ֆիզիկայի ֆակուլտետ, 1973-1978 թթ.
Ասպիրանտուրա` ԵՊՀ, ֆիզիկայի ֆակուլտետ, 1981 - 1984 թթ. (ԵՊՀ ստացիոնար ասպիրանտուրա` հեռակայելով Մոսկվայի մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտի լազերային բաժնում)

Գիտական աստիճան
Ֆիզ.-մաթ. գիտ. դոկտոր, «Լազերային ֆիզիկա», Ա.04.21,
1995 թ. Երևանի «Լազերային տեխնիկա» ինստիտուտ

Աշխատանքային գործունեություն, կոչում
1978 - 1981 թթ.Երևանի պետական համալսարան, ֆիզիկայի ֆակուլտետ, օպտիկայի ամբիոն, լաբորանտ
1985 - 1986 թթ. ԵՊՀ, օպտիկայի ամբիոն, կրտսեր գիտաշխատող
1986 - 1993 թթ. ԵՊՀ, օպտիկայի ամբիոն, ավագ գիտաշխատող
1993 - 2000 թթ. ԵՊՀ, օպտիկայի ամբիոն, դոցենտ
2000 թ-ից առ այսօր ԵՊՀ, օպտիկայի ամբիոն, պրոֆեսոր
2007 - 2012թթ. ԵՊՀ, օպտիկայի ամբիոն , ամբիոնի վարիչ
2002 թ. Պրոֆեսորի կոչում

Արտասահմանյան աշխատանքային գործունեություն
1987 թ. Յենայի համալսարան, Գերմանիա
1993 թ. Կիրառական ֆիզիկայի ինստիտուտ, Դարմշտատ, Գերմանիա
2001 թ., 2003 թ. Օպտիկայի, ֆոտոնիկայի և լազերների կենտրոն, գիտության ու տեխնիկայի ֆակուլտետ, ֆիզիկայի, կիրառական ֆիզիկայի և օպտիկայի ամբիոն, Լավալ համալսարան, Քվեբեկ, Կանադա
2002 թ., 2004 թ. Օպտիկական և լազերային գիտահետազոտությունների և կրթության կենտրոն (CREOL), «Ճառագայթների ճարտա¬րա¬գիտություն առաջադեմ չափումների համար» (BEAM) կորպորացիա, Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ
2011 թ., 2012 թ., 2013 թ., 2014 թ., 2015 թ., 2016 թ. BEAM կորպորացիա, Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ

Կարդացված և կարդացվող դասընթացները
Օպտիկական երևույթների ֆիզիկա, Ոչ գծային ֆիզիկայի ներածություն, Լուսային դաշտերի գծային ու ոչ գծային դինամիկա, Հեղուկ բյուրեղների ֆիզիկա, Հեղուկ բյուրեղների հիդրոդինամիկա, Հեղուկ բյուրեղների ոչ գծային օպտիկա

Գիտական հետազոտությունների բնագավառը
Հեղուկ բյուրեղների ոչ գծային օպտիկա, Լուսահիդրոդինամիկա, Ջերմամեխանիկա, Պոլիմերներում դիսպերսված հեղուկ բյուրեղներ, Հեղուկ բյուրեղային պոլիմերների և էլաստոմերների մեխանիկական և օպտիկական հատկությունները

Մասնագիտական անդամակցություն
ԵՊՀ ,049 մասնագիտական խորհրդի անդամ

Պարգևներ
Գիտատեխնիկական ընկերության Հայաստանի հանրապետության խորհրդի նախագահության պատվավոր դիպլոմ, 1986թ.
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվոգիր, 2005թ.

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

rhakob@ysu.am
Ռաֆիկ Հակոբյան