Ռուբեն Հովհաննեսյան
Կրթություն
1968 – 1975 թթ. Երևանի պետական բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ

Գիտական աստիճան
Բժշկական գիտությունների դոկտոր, թեմա` 14.00.16 – «Ախտաբանական ֆիզիոլոգիա» «Патогенетические аспекты синдрома длительного сдавления», 1993թ., Երևան

Աշխատանքային փորձ
1977 - 1978 թթ. Երևանի պետական բժշկական համալսարանի ԳՀԼ-ի ավագ լաբորանտ
1978 - 1986 թթ. ՍՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի Երևանի մասնաճյուղի միկրոցիրկուլյացիայի լաբորատորիայի վարիչ
1984 - 1993 թթ. ՍՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի Երևանի մասնաճյուղի գլխավոր բժիշկ
1993 - 1997 թթ. ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Համալսարական կլինիկայի գլխավոր բժիշկ
1998 - 2012 թթ. ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական պաթոֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ
1999 - 2001 թթ. ՀՀ ԱՆ գիտության, կրթության և կադրային ներուժի վարչության պետ
2012 - 2016 թթ. ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր փորձագետ
2016 թ.-ց Երևանի պետական համալսարանի դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի դեղագիտության ամբիոնի վարիչ

Կարդացվող դասընթացներ
«Ախտաբանական ֆիզիոլոգիա», «Ապացուցողական բժշկություն հիմունքներ», «Բիոէթիկա», «Դեղագիտական հոգածություն»

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Միկրոցիրկուլյացիայի հետազոտությունները անհետաձգելի վիճակների և երկարատև ճնշման համախտանիշի ժամանակ, արյան էքստրակորպորալ շրջանառության ժամանակ, ինսուլտների և գլխուղեղային վնասվածքների ժամանակ: Վերջին 10 տարվա ընթացքում նաև Հայաստանում ապացոցողական բժշկության ներդրման հիմնախնդիրը

Մասնակցությունը դրամաշնորհների
2011 - 2013 թթ. ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ 11-3b496 ծածկագրով գիտական թեմա՝ «Արյան բջիջների ագրեգատային հատկությունների խանգարումների և ցիտոկինների համակարգի պատճառահետևանքային կապերը իշեմիկ ինսուլտի ժամանակ»
2014 թ. մարտի 31-ից ապրիլի 11-ը Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) շրջանակներում երիտասարդ գիտնականների դպրոց՝ «Ապացուցողական բժշկության հիմունքները» թեմայով
2014 թ. նոյեմբերի 17-21 Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) շրջանակներում անցկացրաց երիտասարդ գիտնականների դպրոց՝ «Գիտական կլինիկական հետազոտություններ (պլանավորում, անցկացում, արդյունքների վերլուծություն և ներկայացում»
2015 թ. սեպտեմբերի 26-28 Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) շրջանակներում անցկացրաց երիտասարդ գիտնականների դպրոց՝ «Ինչի՞ համար և ինչպե՞ս է հարկավոր բժիշկներին սովորեցնել վիճակագրություն»
2015թ. սեպտեմբերի 24-26 ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ «Ապացուցողական բժշկություն. տեսությունից պրակտիկա» խորագրով 2-րդ միջազգային գիտաժողով

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի նախագահ, www.ebm.am
Բժշկական սեղմագրերի հայկական հանդեսի գլխավոր խմբագիր, http://www.medlib.am/?page=fu2
Պաթոֆիզիոլոգների համաշխարհային ընկերության (International Society for Pathophysiology http://www.ispathophysiology.org) անդամ
Բժշկական ամսագրերի խմբագիրների համաշխարհային միության (World Association of Medical Editors http://www.wame.org) անդամ
Կոկրենյան համագործակցության (Cochrane Collaboration http://www.cochrane.org) անդամ
Ռուբեն Հովհաննեսյան