ՌՈՒԴՈԼՖ ԳԱԳԻՆՅԱՆ
Ռուդոլֆ Գագինյանը ծնվել է 1939 թ. սեպտեմբերի 4-ին Թբիլիսի քաղաքում:

Ավարտել է Երևան քաղաքի Վահան Տերյանի անվան միջնակարգ դպրոցը:

1957 - 1962 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետը:

1962 - 1967 թթ. աշխատել է ՌՍՖՍՀ Իրկուտսկի Երկրաբանական վարչության Բոդայբոյի արշխավախմբում, որպես գեոմորֆոլոգ՝ ձեռք բերելով հետազոտող-աշխարհագետի հմտություններ:

1968 թ.-ից մինչև իր կյանքի վերջին օրը աշխատել է ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետում:

1988 թ.-ին Թբիլիսիի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը և ստացել աշխարհագրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2001 թ.-ից արժանացել է Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի դոցենտի կոչման:

Ռուդոլֆ Գագինյանը 90-ից ավելի տպագրված աշխատանքների հեղինակ է, այդ թվում «Բնաշխարհագրության տեսություններ» գրքի և «Ընդհանուր գեոմորֆոլոգիայի գործնական աշխատանքներ» ու «Լեռնային երկրների ինժեներական աշխարհագրություն»ուսումնամեթոդական ձեռնարկների համահեղինակ:

Զբաղվել է աշխարհագրության տարբեր ուղղություններով՝ պալեոաշխարհագրությամբ, գեոէկոլոգիայով, ճգնաժամերի անատոմիայով, ռելիեֆառաջացնող պրոցեսներով, աղետների ռիսկի գնահատամբ, լավատակ ջրերի օգտագործման խնդիրներով: Անդրադարձել է հայ ժողովրդի էթնոգենեզի և Հայկական լեռնաշխարհի էթնոէկոլոգիայի հիմնահարցերին:

Ռուդոլֆ Գագինյանը վախճանվել է 2015թ. մայիսի 16-ին Երևանում:
ՌՈՒԴՈԼՖ ԳԱԳԻՆՅԱՆ