Ռուստամ Մախմուդյան
Կրթություն
2005 - 2008 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա
2003 - 2005 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա
1999 - 2003 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատ

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Գիտական ատենախոսության թեմա
«Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ պետական մարմինների համակարգում» ի.գ.թ., ԺԲ.00.02 Հանրային իրավունք-ընդգրկում է՝ սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում

Գիտական հետազոտությունների շրջանակ
Մարդու իրավունքների պաշտպանության միջոցներ, Մարդու իրավունքների վարչաիրավական պաշտպանություն, վարչական վարույթ և վարչարարություն, մարդու իրավունքների Պաշտպանի իրավական կարգավիճակ

Կարդացվող դասընթացներ
Սահմանադրական իրավունք, Վարչական իրավունք, Մարդու իրավունքների վարչաիրավական պաշտպանությունը ՀՀ-ում

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2002 - 2003 թթ. ԵՊՀ իրավաբանական կլինիկա` ավագ իրավախորհրդատու
2003 - 2004 թթ. ՀՀ զինվորական դատախազության քննչական բաժին (ստաժոր)
2004 - 2005 թթ. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեաադատավարական, քրեակատարողական և զինծառայողների իրավունքների վերականգնման խմբի մասնագետ
2005 - 2009 թթ. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական, քրեակատարողական և զինծառայողների իրավունքների վերականգնման խմբի ավագ մասնագետ
2009 թ. ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական
2009 - 2012 թթ. ՀՀ մարդու իրավունքների Պաշտպանի ռազմական և զինծառայողների հարցերով խորհրդական
2005 թ-ից առայսօր ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ
2006 թ-ից առայսօր Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս
2008 - 2017 թթ. ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ում քաղաքացիական ծառայողների վերապատրաստման բաժնի դասախոս
2009 - 2012 թթ. Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ
2010 - 2012 թթ. ՀՀ Նախագահի հրամանագրով «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողով»-ի անդամ
2012 - 2015 թթ. ՀՀ փաստաբանական դպրոցում դասախոս
2013 - 2014 թթ. ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական
2014 - 2015 թթ. ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության պետ
2014 - 2019 թթ. ՀՀ Արդարադատության ակադեմիայի դասախոս
2015 - 2017 թթ. ՀՀ դատական դեպարտամենտի իրավական վերլուծության վարչության պետ
2015 ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկընդիր
2017 - 2019 թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
2019 - 2020 թթ. - ՀՀ դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության պետ
2020 թ-ից առ այսօր ՀՀ վարչական դատարանի դատավոր

Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների
Իրավաբանների միության անդամ
ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ

Պարգևներ/կոչումներ
Դատական ծառայության առաջին դասի խորհրդական

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն,

Ծառայությունը զինված ուժերում
Զինապարտ

(+374 60) 71-02-48 (ներքին 12-48)
Ռուստամ Մախմուդյան