Սահակ Հովհաննիսյան
Կրթություն
2011 - 2015 թթ. Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, Երևան, իրավագիտության բակալավր, դիպլ. AB № 209313
1998 - 2001 թթ. ասպիրանտուրա, Ֆիզիկական Կուլտուրայի և Սպորտի գիտահետազոտական կենտրոն, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, Երևան
1995 - 1998 թթ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, մարզչական ֆակուլտետ, Երևան, Հեծանվային սպորտի մարզիչ, ֆիզ. կուլտուրայի դասատու, դիպլ. Ա № 024293
1993 - 1995 թթ. Օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարան, Երևան, Սպորտի մարզիչ, դիպլ. Կ № 012828

Լրացուցիչ մասնագիտական կրթություն
2016 թ-ին ԵՊՀ, Պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական հնգամյա ծրագիր
2010 թ-ին ԵՊՀ, Դասախոսների որակավորման բարձրացման դասընթաց, Հոգեբանություն մասնագիտությամբ
2009 թ-ին ԵՊՀ, Դասախոսների մանկավարժահոգեբանական վերապատրաստման դասընթաց
2007 թ-ին ԵՊՀ, Դասախոսների որակավորման բարձրացման դասընթաց, Հոգեբանություն մասնագիտությամբ
1998 թ-ին «Սպորտի կիրառական հոգեբանության մեթոդներ» գործնական դասընթաց, «7 December 1988» ֆրանսիական բարեգործական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղ, համալսարանական դպրոց, Երևան

Գիտական աստիճան, կոչում
2009 թ-ին Հոգեբանության դոցենտ, Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդ, Երևան, ՀՀ, ԲՈՀ, Դիպլոմ Դ № 02052
2005 թ-ին Մանկավարժական գիտությունների թեկնածու, Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի մասնագիտական խորհուրդ, Երևան, ՀՀ, ԲՈՀ, վկայագիր Ա № 02736

Զինվորական ծառայություն
2001-2003 թթ. ՀՀ ԶՈՒ, ԼՂՀ, ք. Մարտունի, թ. N զորամաս

Աշխատանքային փորձ
2010 թ-ից առ այսօր ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ
2009 - 2010 թթ. ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի ասիստենտ
2006 - 2009 թթ. ԵՊՀ հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի ասիստենտ
2005 թ-ից առ այսօր ԵՊՀ փորձարարական հոգեբանության լաբորատորիայի ավագ գիտաշխատող

Կարդացվող դասընթացներ
Ընդհանուր հոգեբանություն, Մարդու հոգեշարժողական ընդունակություններ, Գործունեության մոդելավորում, Մասնագիտական կողմնորոշում, Սպորտի և առողջ ապրելակերպի հոգեբանություն, Փորձարարական հոգեբանություն, Հոգեդիագնոստիկա

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Փորձարարական հոգեբանություն, Հոգեախտորոշում, Սպորտի հոգեբանություն

Մասնակցությունը դրամաշնորհների
Մասնակցությունը դրամաշնորհների
01.04.2017-ից առ այսօր՝ միջազգային դրամաշնորհ - «Անձը պատմության լույսի ներքո. Մարտիրոս Սարյանի ստեղծագործության և հոգևոր կայացման առանձնահատկությունները հայ-ռուսական մշակութային համատեքստում». ՀՀ ԿԳՆ, ԳՊԿ, ՀԴՀ-07
01.12.2015-ից առ այսօր՝ դրամաշնորհ - «Անձի տարածաժամանակային ընկալման փոխակերպումները մասնագիտական գործունեության արդի միջավայրում». ՀՀ ԿԳՆ, ԳՊԿ, 15T-5A212
2011 թ.-ին՝ դրամաշնորհ - «Հոգեբանական թեստային համակարգի մշակում ՀՀ ոստիկանության համակարգի համար». ԵԱՀԽ երևանյան գրասենյակ, OSCE, PO. 226723
01.07.2013 -30.06.2015 թթ. դրամաշնորհ - «Անձի տարածական կողմնորոշման ձևավորման առանձնահատկությունները արդի տեղեկատվական միջավայրում». ՀՀ ԿԳՆ, ԳՊԿ, 13-5A423
01.03.2011.-28.02.2013 թթ. դրամաշնորհ - «Անձի տարածաժամանակային ընկալման դրսևորման առանձնահատկությունները և դրա կարգավորումը անհատական ու սոցիալ-հոգեբանական մակարդակներում». ՀՀ ԿԳՆ, ԳՊԿ, 11 – 5a563

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
2007 - 2008 թթ. Սպորտային գիտությունների եվրոպական քոլեջ, ECSS (European College of Sport Science)

Պարգևներ, մրցանակներ
1996 թ-ին գերազանցության կրթաթոշակ, Սան-Ֆրանցիսկոյի ծովածոցի հայ պրոֆեսիոնալների միություն
11.06.2014 թ-ին ԵՊՀ պատվոգիր` «Երկարատև անբասիր աշխատանքի, համալսարանական կրթության և գիտության ոլորտում ձեռքբերումների, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած ավանդի համար»

s.hovhannisyan@ysu.am
Սահակ Հովհաննիսյան