Սամսոն Դավոյան
Կրթություն
2003 թ.-ից - ԵՊՀ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, թեման` Պետական գույքի կառավարման հիմնախնդիրները. մեթոդաբանություն և ինստիտուցիոնալ հիմքերը
2003 թ.- պրոֆեսորի գիտական կոչում
1994 թ-ից 1995 թթ. - վերապատրաստում Վիեննայում գործող Համաշխարհային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության համատեղ ինստիտուտում, այնուհետև Պրահայի Կառլի անվան համալսարանում Շուկայական տնտեսություն և ֆինանսական վերլուծություն մասնագիտությամբ
1980 թ.- դոցենտի գիտական կոչում
1976 թ.- Տնտեսաիտության թեկնածուի գիտական աստիճան
1970 թ-ից 1973 թթ. - ԽՍՀՄ ԳԱ Կենտրոնական տնտեսամաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրա
1967 թ-ից 1970թթ. - Նովոսիբիրսկի պետական համալսարան, անհատական ծրագրով, անվանական թոշակառու
1965 թ-ից 1967թթ. - Երևանի պետական համալսարանի տնտեսաիտության ֆակուլտետ, Տնտեսագիտական կիբեռնետիկայի բաժին

Հասարակական ակտիվություն
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, Հայաստանի տնտեսագետների միության անդամ

Աշխատանքային փորձ
2003 թ.- Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի պրոֆեսոր
2000 թ.- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն
2000 թ.- ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ
1997 թ-ից 2000թթ.- Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի տնօրեն
1996 թ-ից 1997թթ. - ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարություն, մեթոդական վարչության պետ
1991 թ-ից 1994 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի տնօրինման և ապապետականացման կոմիտե, նախագահի տեղակալ
1989թ. - Երևանի պետական համալսարան, դասախոս
1976 թ-ից 1988 թթ. - Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղում, դասախոս
1974 թ-ից 1976 թթ. - ՀՍՍՀ Պետպլանի Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում, գիտաշխատող

Լեզուներ
Հայերեն (գերազանց), Ռուսերեն (գերազանց), Անգլերեն (լավ)

Բնութագրիչ գծեր
Կազմակերպչական հնարավորություններ, հաղորդակցման հնարավորություններ
թիմային աշխատող

Հոբիներ
Գրականություն, դասական երաժշտություն, սպորտ
Սամսոն Դավոյան