Սամվել Սարգսյան
Կրթություն
1974 - 1979 թթ. ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ
1979 - 1982 թթ. ԵՊՀ հոծ միջավայրի մեխանիկայի ամբիոնի ասպիրանտ

Գիտական աստիճան
ֆիզ-մաթ. գիտ. թեկնածու, 1983 թ., «Магнитоупругие колебания и волны в пластинах с учетом поперечных сдвигов», ԵՊՀ
ֆիզ-մաթ. գիտ. դոկտոր, 1997 թ., «Динамические задачи электропроводящих пластин в сильных магнитных полях», ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ

Աշխատանքային փորձ
1982 - 1986 թթ. ԵՊՀ հոծ միջավայրի մեխանիկայի ասիստենտ
1986 - 2000 թթ. ԵՊՀ հոծ միջավայրի մեխանիկայի դոցենտ
2000 թ-ից մինչ այժմ ԵՊՀ մեխանիկայի ամիբիոնի պրոֆեսոր
2000 - 2001 թթ., 2005 - 2007 թթ. ԵՊՀ հոծ միջավայրի մեխանիկայի ամբիոնի վարիչ
2007 թ-ից մինչ այժմ ԵՊՀ մեխանիկայի ամբիոնի վարիչ

Կարդացվող դասընթացներ
Հոծ միջավայրի մեխանիկա, ալիքները հոծ միջավայրում, հոծ միջավայրի մեխանիկայի խնդիրների լուծման մոտավոր մեթոդներ, սալեր և թաղանթներ, հիդրոաերոմեխանիկա

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Առաձգականության տեսություն, թաղանթների և սալերի տեսություն, մագնիսաառաձգականության տեսություն, ալիքների տարածումը հոծ միջավայրում

Մասնակցությունը դրամաշնորհների
INTAS -ի նախագիծ, «Էլեկտրոհաղորդիչ մարմինների մեխանիկա», INTAS Ref. Nr. 94-1210, 1994 թ.
Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհ «Ալիքների տարածումը անիզոտրոպ մարմիններում», 1995 - 1996 թթ.
INTAS -ի նախագիծ, «Բարակ մարմինների ոչ դասական խնդիրներ» INTAS Ref Nr. 06-1000017-8886, 2006 թ.
ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող պայմանագրային թեմա «Բարդեցված ֆիզիկամեխանիկական հատկություններով օժտված միջավայրերի փոխազդեցություն», N38, 2005 - 2007 թթ.
ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող պայմանագրային թեմա «Դեֆորմացվող միջավայրերի և ֆիզիկամեխանիկական դաշտերի փոխազդեցության խնդիրներ», N44, 2008 - 2010 թթ.

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
Հայաստանի տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ, ՀՀ ԳԱԱ «Մեխանիկա» և «ԵՊՀ գիտական տեղեկագիր» ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամ, ՀՀ ԲՈՀ-ի 047 մասնագիտական խորհրդի անդամ, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի խորհրդի անդամ

vas@ysu.am
Սամվել Սարգսյան