Սարգիս Ավետյան
Կրթություն
2001 - 2004 թթ. Երևանի Պետական Համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի ասպիրանտ
1999 - 2001 թթ. Երևանի Պետական Համալսարան, Հայ բանասիրության ֆակուլտետ, բանասիրության մագիստրոս
1995 - 1999 թթ. Երևանի Պետական Համալսարան, Հայ բանասիրության ֆակուլտետ, բանասիրության, մանկավարժության բակալավր (դիպլոմ գերազանցության)

Գիտական աստիճան, կոչում
2004 թ. Հնդեվրոպական հնչյունական հերթագայությունները և նրանց արտացոլումը հին հայերենումՙ, բանասիրական գիտությունների թեկնածուի վկայագիր` շնորհված Հայաստանի Հանրապետության Բարձրագույն Որակավորման Հանձնաժողովի կողմից
ՀՀ ԳԱԱ Լեզվաբանության ինստիտուտի և Երևանի Պետական Համալսարանի մասնագիտական խորհրդի որոշմամբ

Մասնագիտական գործունեություն
2005 - 2014 թթ. Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի ասիստենտ
2014 թ-ից Հայ բանասիրության ֆակուլտետի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ

Դասավանդվող առարկաներ
Հնսեվրոպական լեզուների համեմատական քերականություն, ընդհանուր լեզվաբանություն, տիպաբանական լեզվաբանություն, հայոց լեզվի պատմություն, գրաբար, լատիներեն

Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներ
Հնդեվրոպական լեզվաբանություն, տիպաբանական լեզվաբանություն (ապաժամանակյա և տարաժամանակյա տիպաբանություն), ընդհանուր լեզվաբանություն

Օտար լեզուներ
ռուսերեն, անգլերեն (գերազանց), գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն (լավ), ֆրանսերեն, վրացերեն, թուրքերեն, արաբերեն, եբրայերեն, գրաբար, հին հունարեն, լատիներեն, սանսկրիտ, հին պարսկերեն (կարդալ և հասկանալ)

Միջազգային գիտաժողովների մասնակցություն
16 - 19 հոկտեմբեր, 2007 թ. «Որոշիչ-որոշյալ բառակապակցության տիպաբանությունը հնդեվրոպական լեզուներում (տարաժամանակյա քննություն)», Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված ՚Լեզուն և գրականությունը գիտական իմացության ժամանակակից հարացույցումՙ խորագրով երկրորդ միջազգային գիտաժողով, Երևան, Թեզիսների Ժողովածու, էջ 75-76.
1 - 3 հոկտեմբեր, 2007 թ. «Տիպաբանական առանձնահատկությունների դերը քերականական ձևերի պատմական զարգացման մեջ», Երևանի Պետական Համալսարան, միջազգային գիտաժողով, Աթայանական ընթերցումներ, Թեզիսների ժողովածու, էջ 18-19

Պատվոգրեր
Գովեստագիր - տրված Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի կողմից` հումանիտար գիտությունների բնագավառում գիտական ձեռքբերումների համար, ք. Երևան, 2003թ., 18 ապրիլի:
Սարգիս Ավետյան