Սաթենիկ Պետրոսյան
Կրթություն
Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դեղագործական քիմիայի բաժնի ուսանող (1998 - 2003 թթ. որակավորում՝ դեղաբան-քիմիկոս, պրովիզոր, մասնագիտություն՝ դեղագործական քիմիա):
«Կենսատեխնոլոգիայի» ԳՀԻ-ի ասպիրանտ (2003 - 2006 թթ. մասնագիտացում՝ կենսօրգանական քիմիա, կենսատեխնոլոգիա)

Գիտական աստիճան
Քիմիական գիտությունների թեկնածու - «Ոչ սպիտակուցային α-ամինաթթուների բարձրսելեկտիվ և արագընթաց ասիմետրիկ սինթեզ», 2011 թ., ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ

Աշխատանքային փորձ
2011 թ-ից մինչ օրս սկզբում ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնի, 2015 թ-ից դեղագիտության, իսկ 2016 թ-ից` ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոնի ասիստենտ
2010 թ-ից մինչ օրս ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի Հետերոցիկլիկ ամինաթթուների սինթեզի ԳՀ լաբորատորիայի ավագ գիտաշխատող
2010 - 2011 թթ. ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնի դասախոս
2007 - 2010 թթ. ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնի լաբորանտ
2007 - 2010 թթ. ԵՊՀ, քիմիայի ֆակուլտետի գիտաշխատող
2013 թ-ից մինչ օրս- ՀՀ ԳԱԱ §Հայկենսատեխնոլոգիա¦ ԳԱԿ-ի ավագ գիտաշխատող
2002 - 2013 թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության “Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ” ՓԲԸ , սկզբում որպես լաբորանտ, ապա որպես գիտ. աշխատող

Կարդացվող դասընթացներ
Թունաբանական քիմիա
Բժշկական էնզիմոլոգիա

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Ոչ սպիտակուցային ամինաթթուների ասիմետրիկ բիոմիմետիկ սինթեզ

Մասնակցությունը դրամաշնորհների
USA/ISTC/# 2780 (2004-2007)
USA/ISTC/#A-1247 (2006-2009)
ISTC/#CI–073 (2007-2008)
ISTC/#A-1677 (2009-2012)
ECSP-09-93_SASP (2009-2011)
VolkswagenStiftung Az 86 223 (2012-2014)
YSSP-13-40 2013-2014. (Նախագծի ղեկավար).
ANSEF-chemorg-3477 (2014-2015). (Նախագծի ղեկավար).
ANSEF-chemorg-3861 (2015-2016). (Նախագծի ղեկավար).
IZ73Z0_152360/1 Swiss National Science Foundation(SNSF) (2014-2016)
ISTC/#A-2289 (2017-2020)

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի մեթոդական խորհրդի նախագահ
ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ
Կենսատեխնոլոգների հայկական ասոցիացիայի անդամ
Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիայի անդամ

Պարգևներ
2012 թ. Միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող հոդվածների մրցույթի հաղթող

Որակավորման դասընթացներ
2011 - 2016 թթ. և 2016 - 2021 թթ. ԵՊՀ դասախոսների որակավորման բարձրացման դասընթացներ
Սաթենիկ Պետրոսյան