Սերգեյ Մեղրյան
Կրթություն
1992 - 1997 թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Գերազանցության դիպլոմ
1997 - 2000 թթ. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ատենախոսության թեման
Լիզինգի քաղաքացիաիրավական կարգավորումը
(մասնագիտությունը՝ ԺԲ.00.03 - «Մասնավոր իրավունք»)

Գիտական հետազոտությունների շրջանակը
Դատական իշխանություն և դատարանակազմություն, քաղաքացիական իրավունքների իրականացման և պաշտպանության հիմնահարցերը, քաղաքացիական դատավարություն, քարչական դատավարություն, դատական ապացուցման արդի հիմնախնդիրներ

Կարդացվող դասընթացներ
ՀՀ քաղաքացիական դատավարություն, ՀՀ քաղաքացիական իրավունք, Ապացուցման տեսությունը քաղաքացիական դատավարությունում

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2007 թ. առ այսօր ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ
2016 թ. առ այսօր ՀՀ դատական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ
2016 թ. առ այսօր ՀՀ փաստաբանական դպրոցի դասախոս
2016 թ. առ այսօր ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս
2015 - 2016 թթ. ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի ղեկավար
2015 թ. առ այսօր ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի գնահատման հանձնաժողովի անդամ
2012 - 2014 թթ. ՀՀ դատական դպրոցի դասախոս
2006 - 2007 թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ
2003 - 2004 թթ. համատեղությամբ «Գրիգոր Զոհրապ» համալսարանի ռեկտոր
2002 - 2007 թթ. համատեղությամբ «Գրանդ Քենդի» հայ-կանադական ՀՁ ՍՊԸ իրավաբանական բաժնի պետ
2000 - 2006 թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ
1999 - 2004 թթ. համատեղությամբ ԵՊՀ ուսանողական իրավաբանական խորհրդատվության (իրավաբանական կլինիկայի) դասախոս-կորդինատոր
1998 - 2000 թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս

Մասնակցությունը գիտական/մասնագիտական կառույցներին
2010 թ-ից ԲՈՀ-ի՝ ԵՊՀ-ում գործող իրավաբանական գիտություների գիտական աստիճաններ շնորհող թիվ 001 մասնագիտական խորհրդի անդամ
2005 թ-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
2015 թ-ից ԵՊՀ գիտական խորհրդի անդամ

Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների
1998 թ.-ից Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության անդամ
2015 թ.-ից ՀՀ փաստաբանական պալատի անդամ (արտոնագիր թիվ 1957)

Պագևներ
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալ»՝ կրթության և գիտության ոլորտում ներդրված մեծագույն ավանդի համար (2013 թ.)

Լեզուների իմացություն
հայերեն, անգլերեն և ռուսերեն

(+374 60) 71-02-45 (ներքին 12-45)
Սերգեյ Մեղրյան