ՍԵՅՐԱՆ ԱՄԻՐՅԱՆ
Ծնվել է Գորիսի շրջանի Քարաշեն գյուղում, մանկավարժի ընտանիքում: Մայրը դպրոցում մաթեմատիկայի ուսուցչուհի էր, հայրը՝ զինվորական: Սկզբնական կրթությունը ստացել է գյուղի միջնակարգ դպրոցում, մինչև 7-րդ դասարան: Գերմանիայից հոր վերադարձից հետո ընտանիքով տեղափոխվել են Ստեփանավան, ուր շարունակել է ուսումը թիվ 2-րդ դպրոցում: Հետո ընտանիքը տեղափոխվել է Լենինական, հոր նոր ծառայության վայրը, ուր նա շարունակել է իր կրթությունը թիվ 5 դպրոցում, որն է լ ավարտել է 1958 թվականին:
1958-60թթ Սեյրան Ամիրյանը ծառայել է Խորհրդային բանակում: 1960 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի անգլիական բաժինը: 1963 թվականին տեղափոխվել է նույն համալսարանի հայկական բանասիրության ֆակուլտետ, որն էլ ավարտել է 1966 թվականին: 1965 - 1968 թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես կոմերիտմիության քարտուղար, սկզբում՝ 2-րդ, հետո՝ առաջին:
1968 թվականին ընդունվել է նպատակային ասպիրանտուրա Երևանի պետական համալսարանում և գործուղվել Մոսկվա ուսումնառության: 1971 թվականին վերադառնալով Երևան, ընդունվել է աշխատանքի Երևանի պետական համալսարանումª որպես դասախոս, ուր աշխատում է մինչև այժմ:
Աշխատանքի ընթացքում ակտիվ մասնակցել է համալսարանի գիտական և հասարակական կյանքին: Եղել է ֆակուլտետի արհմիության նախագահ, իսկ 1983 թվականից մինչև 1992 թվականը եղել է բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ:
1979 թվականին Երևանի պետական համալսարանում ստեղծվեց ինժեներական հոգեբանության լաբորատորիա: Գիտական այդ օղակի ստեղծմանը ակտիվ մասնակցեց Սեյրան Ամիրյանը, որտեղ ղեկավարում էր գիտական երկու թեմաներից մեկը.«Օպերատորի «ործունեության հետազոտումը տեխնիկական տարբեր համակարգերում»: Այդ հետազոտությունները ունեին համամիութենական նշանակություն և մեծ համբավ բերեցին համալսարանին և լաբորատորիային: Այդ թեմաների վերաբերյալ կազմակերպվեցին համամիութենական գիտական երկու մեծ գիտաժողովներ, ուր մասնակցում էին աշխարհահռչակ գիտնականներ ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններից և արտասահմանյան բազմաթիվ երկրներից: Երկու գիտաժողովների ժամանակ էլ Ս.Ամիրյանը ոչ միայն հանդես է եկել զեկուցումներով, այլև եղել է գիտաժողովների կազմկոմիտեի անդամ: 1984 թվականի գիտաժողովի կազմակերպիչների խմբի մեջ էին ԽՍՀՄ Ակադեմիայի հոգեբանության ինստիտուտի ղեկավարությունը, ինչպես նաև ԽՍՀՄ Բարձրագույն կրթության նախարարության ղեկավարները: Գիտաժողովին մասնակցում էին 250 գիտնականներ: Գիտաժողովի նյութերը հրատարակվեցին և խմբագրական կոլեգիայի անդամ էր Սեյրան Ամիրյանը:
Լայն է նրա գիտական հետազոտությունների շրջանակը: Բացի ինժեներական հոգեբանությունից նա զբաղվել է նաև ընտանիքի հոգեբանության խնդիրներով: ՈՒնի հրատարակված երկու տասնյակից ավել հոդվածներ հոգեբանության տարբեր բնագավառների վերաբերյալ:
Սեյրան Ամիրյանը պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա Յարոսլավլի հոգեբանության ֆակուլտետի դոկտորական խորհրդում և ստացել հոգեբանական գիտությունների թեկնածուհի գիտական աստիճան, իսկ 1992 թվականից մինչև 2013 թվականը աշխատել է ԵՊՀ հոգեբանության ամբիոնում դոցենտի պաշտոնում:
Հոգեբանության բաժնում նա կարդացել է մասնագիտական երկու առարկաներ. «Իմացական գործընթացներ» առաջին կուրսում և «Ընտանիքի հոգեբանություն»՝ երկրորդ կուրսում: Բացի դրանից համալսարանի տարբեր ֆակուլտետներում երեք տասնյակ տարիներ շարունակ նա դասավանդել է «Ընդհանուր հոգեբանություն» դասընթացը: Վերջին տաս տարիների ընթացքում նա ղեկավարել է 50-ից ավելի ավարտական աշխատանքներ և մագիստրոսական թեզեր:
Սեյրան Ամիրյանը Երևանի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների գծով մեթոդխորհրդի անդամ էր: Դասախոսական աշխատանքի հետ մեկտող նա մասնակցել է ԵՊՀ հոգեբանության լաբորատորիայի գիտահետազոտական աշխատանքներին:
Սեյրան Ամիրյանի կազմակերպմամբ և խմբագրությամբ հրատարակվել է գիտական հոդվածների երեք ժողովածուներ, ուր ամփոփված են հոգեբանության ամբիոնի և լաբորատորիայի գիտնականների և գիտաշխատողների հետազոտությունների նյութերը հոգեբանության ամենատարբեր ոլորտների վերաբերյալ: Ս. Ամիրյանը վերջին տարիների ընթացքում մասնակցել է մի քանի դրամաշնորհային ծրագրերի, որոնք ուղված էին հոգեբանական գիտելիքների պրոպագանդմանը հասարկության մեջ:
Ս. Ամիրյանը հաճախ հանդես էր գալիս հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ հոգեբանական տարբեր պրոբլեմների և հատկապես երիտասարդությանը հուզող և հետաքրքրող հարցերի մեկնաբանություններով: Սեյրան Ամիրյանը ՙՏաթև՚ հայրենակցական միության անդամ էր: