Սեյրան Սուվարյան
Կրթություն
1981 - 1986 թթ. Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը:
1986 - 1989 թթ. Երևանի պետական համալսարանի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի ասպիրանտ:

Պաշտոնը
Սերվիսի ամբիոնի վարիչ

Գիտական աստիճանը /կոչումը
Աշխարհագրական գիտությունների թեկնածու, (2001թ. Երևան), դոցենտ

Աշխատանքային գործունեությունը
1989 - 1993 թթ. ԵՊՀ սոցիալ - տնտեսական աշխարհագրության ամբիոնի ավագ լաբորանտ, ասիստենտ,
1993 - 1995 թթ. գլխավոր մասնագետ, բաժնի պետ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում,
1995 - 1998 թթ. Արդշինբանկի կառավարչի տեղակալ,
1998 - 2001 թթ. Կադաստրի պետական կոմիտեի բաժնի վարիչ, Համաշխարհային բանկի ծրագրերի իրականացման գրասենյակ
1989թ. առ այսօր «Քվանտ» վարժարան, ամբիոնի վարիչ և աշխարհագրության ուսուցիչ
1993թ. առ այսօր Երևանի պետական համալսարանի դասախոս:
2011թ. առ այսօր Միջազգային բակալավրիատի կազմակերպություն, աշխարհագրության ուսուցիչ
2013թ-ից առ այսօր ԵՊՀ սերվիսի ամբիոնի վարիչ:

Հասարակական ակտիվությունը
Հայկական աշխարհագրական ընկերության փոխնախագահ, Ռուսական աշխարհագրական ընկերության լիազոր ներկայացուցիչ Հայաստանում:

Գիտական հետաքրքրությունների ոլորտը
Բնական ռեսուրսներ, բնօգտագործման էկոնոմիկա, գեոէկոլոգիա, տարածքային կառավարում, աշխարհագրական կանխատեսում, դպրոցական աշխարհագրություն, սոցիալ տնտեսաաշխարհագրական մեթոդաբանություն, սոցիալ-մշակութային ծառայություններ, սերվիսի մենեջմենտ, կայուն զբոսաշրջություն:

Ատենախոսության թեման (թեկնածուական)
«ՀՀ արդյունաբերական ջրօգտագործման տարածքային կառուցվածքը», 2001թ.

Դասավանդվող առարկաները
  • Գեոէկոլոգիա
  • Թուրքիայի երկրագրություն
  • Էկոլոգիայի և բնապահպանության հիմունքներ
  • Մարքետինգը սոցիալ-մշակութային ծառայության և սերվիսի ոլորտում
  • Մենեջմենտը սոցիալ-մշակութային ծառայության և սերվիսի ոլորտում
  • Սոցիալ- մշակութային ծառայության և զբոսաշրջության ներածություն
  • Տնտեսաշխարհագրական պրոգնոզի հիմունքներ
  • Աշխարհագրության մեթոդական և տեսական հիմունքներ
  • Բնօգտագործման մենեջմենտ
  • Գեոէկոլոգիական մոնիթորինգ
  • Հասարակական աշխարհագրության կանխատեսում
  • Հասարակական աշխարհագրության փիլիսոփայական հարցերը
  • Մենեջմենտ

    Մասնակցությունը միջազգային նախագծերին
    Բնապահպանական կրթություն, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր, ԱՄՆ զարգացման ծրագիր, ԱՄՆ կրթության զարգացման ծրագիր (USAID, AED, UNEP):
    Բնապահպանական փորձաքննություն Մոնչեստրի համալսարան (փորձագետի սերտիֆիկատ),
    Բնապահպանական ռեսուրսների օգտագործման կառավարում (AED սերտիֆիկատ, փորձագետի սերտիֆիկատ):

    Լեզուների իմացություն
    հայերեն, ռուսերեն, անգլերեն:

    Ընտանեկան դրությունը
    ամուսնացած է, ունի 2 զավակ
  • Սեյրան Սուվարյան