Սեյրանուշ Մանուկյան
Կրթություն
1966 - 1967 թթ. Երևանի Պետական Համալսարան, Բանասիրական ֆակուլտետ, ռուսաց լեզու և գրականություն
1967 - 1972 թթ. Մոսկվայի Լոմոնոսովի անվան Պետական Համալսարան, Պատմության ֆակուլտետ, արվեստի պատմության և տեսության բաժին

Գիտական աստիճան
թեկնածուական - «Տեքստաբաժանումները (ռուբրիկացիան) հայկական ձեռագիր ավետարանների գեղարվեստական ձևավորման համակարգում», 17.00.03, 2008 թ. ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտ

Աշխատանքային փորձ
1973 թ-ից մինչ այժմ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, ավագ գիտաշխատող
1992 - 1995 թթ. Հայաստանի Առևտրի պալատի «Արմէքսպերտիզա»-ի արվեստի հարցերով փորձագետ
1993 - 1996 թթ. Հայաստանի մշակույթի նախարարության մշակութային արժեքների արտահանման մասնագիտացված հանձնաժողովի փորձագետ գրքերի և արվեստի հարցերով
1996 թ-ից մինչ այժմ Երևանի պետհամալսարան, Հայ արվեստի պատմության և տեսության UNESCO-ի ամբիոն,
2002 - 2012 թթ. ՀՀ Մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանման գործակալության փորձագիտական հանձնաժողովի անդամ և փորձագետ կերպարվեստի բնագավառում

Կարդացվող դասընթացներ
Բյուզանդական արվեստի պատմություն և պատկերագրություն
Միջնադարյան արևմտաեվրոպական արվեստ
Մասնագիտության արդի խնդիրները

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հայ միջնադարյան և արդի արվեստի խնդիրներ
Հայ-բյուզանդական, Հայ-արևմտաեվրոպական միջնադարյան մշակութային կապեր

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, գերմաներեն, անգլերեն, գրաբար, հին սլավոներեն, լատիներեն

Մասնագիտական անդամակցություն
1983 թ-ից մինչ այժմ - Հայաստանի նկարիչների միության անդամ, արվեստաբանական սեկցիա
1999 - 2009 թթ. ՀՀ Նոր դրամների հաստատման Գեղարվեստական խորհրդի անդամ
2002 - 2010 թթ. ՀՀ պետական մրցանակների շնորհման հանձնաժողովի անդամ (կերպարվեստի բնագավառում)
2007 - 2010 թթ. ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակների հանձնաժողովի անդամ

Պարգևներ
1992 թ. Մոսկվա, ԱՊՀ երկրների լավագույն գրքի մրցանակաբաշխության II մրցանակ (Վ.Ղազարյանի հետ համատեղ), Матенадаран. Армянская рукописная книга VI-XIV вв, т. I, Москва «Книга», 1991, գրքի համար
Սեյրանուշ Մանուկյան