Սիրանուշ Անտոնյան
Կրթություն
1999-2003թթ. Երևանի պետական համալսարան, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ, հոգեբանության բաժին, բակալավր
2003-2005թթ. Երևանի պետական համալսարան, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ, հոգեբանության բաժին, մագիստրոս
2011թ. Երևանի պետական համալսարան, Անձի հոգեբանության ամբիոն, հայցորդ
2012թ. Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն «Գործունեության արդյունավետությանը նպաստող անձնային գործոնների և դրդապատճառների փոխպայմանավորվածության առանձնահատկությունները» /ՀՀ ԶՈՒ սպայահրամանատարական կազմի օրինակով/ ԺԹ 00.01

Գիտական աստիճան և կոչում
2014թ. Հոգեբանական գիտությունների թեկնածու

Աշխատանքային փորձ
13.04.2022թ.-ից առ այսօր, «Զարգացման հարթակ» սոցիալ-հոգեբանական ՀԿ, հիմնադիր, տնօրեն
01.03.2021թ.-ից առ այսօր, «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպություն, հոգեբան-խորհրդատու, դասընթացավար
01.02.2021թ.-ից առ այսօր, ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, անձի հոգեբանության ամբիոն, դասախոս
04.10.2019-04.04.2022 թթ․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ, տնօրեն
16.09.2018-09.05.2019թթ. «Սեյվ դը չիլդրեն» ինթերնեշնլ կազմակերպություն («Հաշմանդամություն ունեցող երեխաների և ընտանիքների համայնքային ծառայությունների բարելավում և բռնության կանխարգելում» ծրագիր), փորձագետ
01.12.2017-01.08.2018թթ. «Սեյվ դը չիլդրեն» ինթերնեշնլ կազմակերպության «Լուսէ» երեխաների սոցիալ-վերականգնողական կենտրոն, հոգեբան
01.06.2017-04.10.2019թթ. «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ, հոգեբան
01.11.2012-01.06.2017թթ. «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» ՊՈԱԿ, հոգեբան
01.04.2006-01.11.2012թթ. ՀՀ Ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ

Կարդացվող դասընթացներ
Զարգացման դժվարություններ ունեցող երեխաների գնահատում
Զարգացման դժվարություն ունեցող երեխաների սոցիալ-հոգեբանական աջակցություն

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
1. Երեխաների շրջանում էկրանային կախվածության ազդեցությունը հոգեկան զարգացման առանձնահատկությունների և հոգեբանական խնդիրների դրսևորման վրա, հաղթահարման ուղիները
2. Իմացական գործընթացների զարգացման գործնական հնարների և մոտեցումների մշակում
3. Հուզական, վարքային, հաղորդակցման դժվարություններ, զարգացման խանգարումներ ունեցող երեխաների հետ իրականացվող հոգեբանական աշխատանքների առանձնահատկությունները
4. Գործունեության դրդապատճառների և անձնային առանձնահատկությունների փոխպայմանավորվածությունը
5. ԿԴԻՀ երեխաներին տրամադրվող սոցիալ-հոգեբանական աջակցություն

Մասնակցությունը մասնագիտական գիտաժողովների
2021թ․- «Ավելի շատ իմացություն ավելի շատ կանխարգելման համար» խորագրով գիտաժողով, կազմակերպիչ

Մասնագիտական դասընթացներ
«Զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին տրամադրվող հոգեբանական աջակցություն», «Սեյվ դը չիլդրեն» ինթերնեշնլ կազմակերպություն, 2018-2019թթ., «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» 2017-2019թթ.,
«Ծնողավարման հմտություններ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների հետ աշխատանքերի համար», «Սեյվ դը չիլդրեն» ինթերնեշնլ կազմակերպություն 2018-2019թթ., «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» 2017-2019թթ.,
«Զարգացման խանգարումներ ունեցող երեխաների հոգեբանական հետազոտման առանձնահատկությունները», «Սեյվ դը չիլդրեն» ինթերնեշնլ կազմակերպություն 2018-2019թթ., «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» 2017-2019թթ.,
«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիր, «ԿԴԻՀ երեխաներին և ընտանիքներին տրամադրվող հոգեբանական աջակցության առանձնահատկությունները, «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպություն, 2021թ․ հոկտեմբեր
«Հոգեբանական աջակցության առանձնահատկությունները բռնության ենթարկված երեխաների հետ աշխատանքում», «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպություն, 2021թ․ նոյեմբեր
«Խմբային հոգեբանական աշխատանք երեխաների և ծնողների հետ», «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպություն, 2021թ․ մարտ
«Էկրանային և համացանցային կախվածության ազդեցությունը երեխայի հոգեկան զարգացման և հուզավարքային դրսևորումների վրա», My Agrisummer International Camp, 2021թ․հունիս

Պարգևներ և շնորհակալագրեր
Շնորհակալագիր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, արդյունավետ համագործակցելու և Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար

Լեզուներ
Հայերեն` գերազանց, ռուսերեն` լավ, անգլերեն` լավ
Սիրանուշ Անտոնյան