ՏԻԳՐԱՆ ՄՈւՇԵՂՅԱՆ
Ֆիզիոլոգ

Ծնվել է 1886թ. օգոստոսի 20-ին Վաղարշապատում: 1906թ. Ավարտելով Երևանի արական գիմնազիան ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանության բաժինը, որն ավարտել է 1912թ. և աշխատանքի անցել նույն բուհի ֆիզիոլոգիայի ամբիոնում:

1919թ. Տ. Մուշեղյանը տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել արական գիմնազիայում որպես ուսմասվար, միաժամանակ կենսաբանության և մաթեմատիկայի դասախոս: 1921թ. նա հրավիրվել է ԵՊՀ դասավանդելու «Կենդանիների ֆիզիոլոդիա», «Բնության դիալեկաիկա», «Բնագիտության դասավանդման մեթոդիկա» դասընթացները: 1922р. նրա ջանքերով ԵՊՀ-ում կազմակերպվել են կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնը և լաբորատորիան:

1922-1935թթ. նա ղեկավարել է ֆիզիոլոգիայի ամբիոնը: 1933-ից մինչև կյանքի վերջը եղել է ԵՊՀ ռեկատոր միաժամանակ վարելով ՀԽՍՀ մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի բնագիտական բաժանմունքի նախագահի
պարտականությունները:

Մեծ է Տ. Մուշեղյանի դերը դպրոցական ուսումնական պլանների, ծրագրերի և դասագրքերի ստեղծման, ինչպես նաև մանկավարժական կադրերի պատրաստման գործում:

Զբաղվել է նաև գիտական աշխատանքով: Նա ցորենից, գարուց, բրնձից և կարտոֆիլից ստացել է ինսուլինանման նյութեր, որոնց ազդեցությունն ուսումնասիրել է կենդանիների և բույսերի վրա:

Վախճանվել է 1935թ. ապրիլի 22-ին Երևանում:

ԵՊՀ ֆիզիոլոգիայի ամբիոնը 1973-ից կրում է Տ. Մուշեղյանի անունը:
ՏԻԳՐԱՆ ՄՈւՇԵՂՅԱՆ
1886-1935