Թրահել Վարդանյան
Կրթությունը
1989 - 1992 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա
1983 - 1988 թթ. ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետ
1985 - 1987 թթ. ԵՊՀ ՀՄ ֆակուլտետ, էքսկուրսավարի բաժին

Մասնագիտությունը
Աշխարհագրություն

Պաշտոնը
Երևանի պետական համալսարանի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ

Գիտական աստիճանը
Աշխարհագրական գիտությունների դոկտոր (Հայաստանի գետերի հոսքի տատանումները և կանխատեսումը կլիմայի գլոբալ փոփոխության դեպքում, 2013 թ., Երևան)
Աշխարհագրական գիտությունների թեկնածու (Հայաստանի Հանրապետության գետերի նվազագույն հոսքը և հաշվարկը, 1995 թ., Երևան)

Գիտական կոչումը
Պրոֆեսոր (2014 թ., Երևան)
Դոցենտ (2004 թ., Երևան)

Աշխատանքային գործունեությունը
2009 թ-ից մինչև օրս, ԵՊՀ Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության (ամբիոնի վարիչ)
2000 - 2009 թթ. ԵՊՀ, Ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի (դոցենտ)
1997 - 2001 թթ. ԵՊՀ, աշխարհագրական ֆակուլտետի (դեկանի տեղակալ)
1996 - 2000 թթ. ԵՊՀ, Ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի (դասախոս)
1991 - 1996 թթ. ԵՊՀ, ջրաբանության և քարտեզագրության ամբիոնի (ասիստենտ)
1989 - 1991 թթ. ԵՊՀ, ջրաբանության և քարտեզագրության ամբիոնի (լաբորանտ)
1988 - 1989 թթ. Հայկական աշխարհագրական ընկերության (ինժեներ)
1993 - 2008 թթ. Երևանի «Քվանտ» վարժարանի աշխարհագրության ամբիոնի վարիչ (համատեղության կարգով)
1980 - 1982 թթ. ծառայություն ԽՍՀՄ բանակում

Գիտական հետաքրքրությունների ոլորտը
Աշխարհագրության մոդելավորում, գետերի ջրաբանություն, ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանում, կլիմայի գլոբալ փոփոխություն, գեոէկոլոգիա:

Դասավանդվող դասընթացները
Ջրաբանություն
Աշխարհագրական կանխատեսման հիմունքներ
Աշխարհագրության մեթոդաբանական և տեսական հիմունքներ
Ջրաօդերևութաբանական դիտարկումների վիճակագրական մշակման և վերլուծման մեթոդներ
Գետային հոսք և ջրաբանական հաշվարկներ
Բնագիտության ժամանակակից կոնցեպցիաներ
Հայաստանի ջրաբանություն
Ջրաօդերևութաբանության արդի հիմնախնդիրներ
ՀՀ ջրակլիմայական գլոբալ փոփոխություններ
Կլիմայի փոփոխություն

Գիտահետազոտական թեմաներ, ակադեմիական դրամաշնորհներ, պարգևատրումներ, պատվոգրեր
Գիտահետազոտական թեմաներ
2011 - 2013 թթ. «Դաստակերտի պղնձամոլիբդենի, Մեղրու ոսկու, Հրազդանի երկաթի հանքավայրերի շահագործման ջրակլիմայական հետազոտությունը և հաշվարկը» (թեմայի ղեկավար)
2010 թ. «Նոր կառուցվող Հայկական ԱԷԿ-ի էներգոբլոկի հովացման համար մատակարարվող ջրի ջրաբանական հետազոտությունը և հաշվարկը» (թեմայի ղեկավար)
2008 - 2010 թթ. «Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների խոցելիության գնահատումը և ջրային օբյեկտների հարմարվողականության ուղիների մշակումը կլիմայի գլոբալ տաքացման դեպքում» (թեմայի ղեկավար)
1997 - 2002 թթ. «Հայաստանի Հանրապետության չուսումնասիրված փոքր գետերի ջրային ռեսուրսների և ջրաէներգետիկ պոտենցիալի որոշումը» (թեմայի ղեկավար)
1989 - 1994 թթ. «Սյունիք-Զանգեզուրի մարզի ջրային ռեսուրսների որոշումը և դրանց կարճաժամկետ և երկարաժամկետ օգտագործման քաղաքականության մշակումը» (հետազոտող)
Դրամաշնորհներ
2002 թ-ին Անհատական հետազոտական դրամաշնորհ ՄակԱրտուր Միջազգային հիմնադրամի կողմից «Գետային հոսքի դինամիկ փոփոխությունները 20-րդ դարում և դրա գնահատումը կլիմայի գլոբալ տաքացման պայմաններում» գիտական թեմայի կատարման համար:
2007 թ-ին Դրամաշնորհ ՆԱՏՕ-ի կողմից «Բնական աղետները և ջրի անվտանգությունը. ռիսկի գնահատումը, արագ արձագանքումը և շրջակա միջավայրի կառավարումը» թեմայով Երևանում Միջազգային գիտական սեմինար անցկացնելու համար:
2010 թ-ին Դրամաշնորհ CRDF-ի կողմից «Նոր մագիստրական ծրագրի զարգացումը. կլիմայի փոփոխությունը և կայուն զարգացումը Հարավային Կովկասի օրինակով» նախագծի համար:
Պատվոգրեր
2009 թ. և 2014թ. ԵՊՀ պատվոգիր

Անդամակցությունը գիտական և հասարակական կազմակերպությունների
2000 թ-ից Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի խորհուրդի (անդամ)
1997 - 2000 թթ., 2008 թից ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսումնամեթոդական խորհուրդի (նախագահ)
1999 թ-ից Հայհիդրոմետ վարչության գիտատեխնիկական խորհուրդի (անդամ)
2011 թ-ից ԵՊՀ-ում գործող «Երկրագիտություն» մասնագիտության գծով 005 մասնագիտական խորհուրդի (անդամ)
2007 թ-ից Հողի և ջրի պահպանության համաշխարհային ասոցիացիայի (անդամ)
2004 թ-ից Միջազգային աշխարհագրական միության ջրաբանական հանձնաժողովի վարչության անդամ, ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների աշխատանքնեերի համակարգող
2003 թ-ից «Ջրային, կլիմայական և ռեկրեացիոն ռեսուրսների միջազգային գիտահետազոտական կենտրոն» ՀԿ (նախագահ, հիմնադիր)
1999 թ-ից Հայ Ջրաբանների ընկերակցության (անդամ)
2000 թ-ից Շրջակա միջավայրի պատմության Եվրոպական Ընկերություն (անդամ)
2002 թ-ից Միջազգային աշխարհագրական միության հողերի դեգրադացիայի և անապատացման հանձնաժողովի (անդամ)
2005 թ-ից Հայկական աշխարհագրական ընկերության փոխնախագահ

Լեզուների իմացություն
հայերեն, ռուսերեն, անգլերեն(բավարար), գերմաներեն(բավարար),

Համակարգչային ունակություններ
Microsoft Word; Excel; Access; Power Point; Photoshop, CorelDRAW, AutoCAD

tvardanian@ysu.am
(+374 -060) 71-04-49
Թրահել Վարդանյան