Վահագն Գրիգորյան
Կրթություն
2006 – 2010 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ
2010 – 2012 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա, գերազանցության դիպլոմ
2012 – 2015 թթ. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ

Ատենախոսության թեման
«Վերաքննիչ դատարանի լիազորությունների հիմնախնդիրները քաղաքացիական դատավարությունում»: Մասնագիտությունը՝ ԺԲ.00.04

Գիտական հետազոտությունների շրջանակը
Քաղաքացիական դատավարություն

Կարդացվող դասընթացներ
ՀՀ Քաղաքացիական դատավարություն

Աշխատանքային փորձ
2018 թ.-ից առ այսօր «Բեքմեզյան» փաստաբանական գրասենյակ, համագործակցող փաստաբան
2018 թ.-ից առ այսօր վերապատրաստման դասընթացների անցկացում ՀՀ Փաստաբանների պալատում և ՀՀ Փաստաբանական դպրոցում
2014 թ.-ից առ այսօր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, քաղաքացիական դատավարության ամբիոն, դասախոս
2017 - 2018 թթ. «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, ավագ իրավաբան
2014 - 2018 թթ. «Արդարադատության ակադեմիա ՊՈԱԿ», քննությունների արդյունքների գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամ
2017 թ. ՀՀ դատական օրենսգրքի նոր խմբագրության նախագծի մշակում, ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ, աշխատանքային խմբի անդամ
2017 թ. Քաղաքացիական մասնագիտացման ոլորտում դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության գնահատման հանձնաժողովի անդամ, ՀՀ ԱՆ կողմից առաջարկված իրավաբան գիտնական
2016 - 2017 թթ. ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ, կարճաժամկետ փորձագետ
2013 - 2017 թթ. «Բրեյվ» փաստաբանական գրասենյակ, ավագ իրավաբան
2012 - 2017 թթ. ««Արխիստրատեգ Նարսես» խորհրդատվական կենտրոն» փաստաբանական գրասենյակ, կրտսեր գործընկեր
2016 - 2017 թթ. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի նոր խմբագրության նախագծի մշակում, ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ, հիմնական փորձագետ
2016 թ. «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ, դասախոս
2016 թ. Քաղաքացիական մասնագիտացման ոլորտում դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության գնահատման հանձնաժողովի անդամ, ՀՀ ԱՆ կողմից առաջարկված իրավաբան գիտնական
2012 - 2013 թթ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նոր խմբագրության նախագծի մշակում, ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբի անդամ
2010 - 2013 թթ. «Բրեյվ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2012 թ.-ից Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության անդամ
2012 թ.-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ (արտոնագիր թիվ 1413)
2015 թ.-ից "ELSA (The European Law Students’ Association) Armenia" կազմակերպության անդամ
2017 թ.-ից ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանի արբիտր

Լեզուների իմացություն
հայերեն, անգլերեն և ռուսերեն

(+374 60) 71-02-44 (ներքին 12-44)
Վահագն Գրիգորյան