Վահան Բայբուրդյան
Կրթություն
ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի արևելյան (իրանական) բաժին: ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Ասիայի ժողովուրդների ինստիտուտի (ներկայումս արևելագիտության ինստիտուտի) ասպիրանտուրա:

Գիտական աստիճան
1977 թ. Պատմական գիտությունների դոկտոր
1979 թ. պրոֆեսոր

Աշխատանքային փորձ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտնական-քարտուղար, ավագ գիտ. աշխ., աղբյուրագիտության պրոբլեմային խմբի ղեկավար, Իրանի բաժնի վարիչ: Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, ռեկտորի պաշտոնակատար:
Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ:

Կարդացվող դասընթացներ
«Հայկական հարցը և միջազգային դիվանագիտությունը», «Իսլամական գործոնը արդի միջազգային հարաբերություններում», «Հայաստանի երրորդ Հանրապետության միջազգային հարաբերությունները և արտաքին քաղաքականության արդի խնդիրները», «Քրդերը, Հայկական հարցը և հայ-քրդական հարաբերությունները»:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների միջազգային հարաբերություններ, Իրանի և Թուրքիայի պատմություն, Հայկական հարց, քրդագիտություն, իսլամագիտություն, Իրանի հայ գաղթօջախների պատմություն, հայ առևտրական կապիտալի պատմություն:

Մասնակցությունը դրամաշնորհների
«Հայ Օգնության Ֆոնդի» (ԱՄՆ) դրամաշնորհ

Լեզուներ
Պարսկերեն, ռուսերեն (ազատ), անգլերեն, թուրքերեն, վրացերեն (կարդում և կարողանում է բացատրվել), գերմաներեն, ֆրանսերեն (բառարանի օգնությամբ)

Մասնագիտական անդամակցություն
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ, նույն ինստիտուտի կողմից հրատարակվող «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ» մատենաշարի խմբագրական խորհրդի անդամ, «Հայաստանի հարակից երկրների պատմություն» քառահատորյակի խմբագրական խորհրդի անդամ:
Բանբեր Երևանի համալսարանի «Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն» հանդեսի պատասխանատու խմբագիր:

Պարգևներ
Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալ, ԵՊՀ ոսկե մեդալ և պատվոգիր, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ հատուկ դիպլոմ, Ռուսաստանի հայերի միության մեդալ, Իրանի Իսլամական Հանրապետության «Հեղափոխության արշալույսը» ոսկե մեդալ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն հուշամեդալ «ՀՀ դիվանագիտության ասպարեզում ունեցած ակնառու ձեռքբերումների համար», «Մանկավարժական համալսարան» մեդալ:

(+374 10) 55-18-04
Վահան Բայբուրդյան