Վահե Հովհաննիսյան
Կրթություն
1996 - 2000 թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Գերազանցության դիպլոմ
2000 - 2002 թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրա,
2002 - 2005 թթ. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Թեկնածուական ատենախոսության թեման
«Միջազգային առևտրային արբիտրաժ, տեսական և գիտագործնական հիմնախնդիրներ»: Մասնագիտությունը՝ ԺԲ.00.04:

Դոկտորական ատենախոսության թեման
«Վերաքննության կարգով դատական ակտերի վերանայման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությունում»:
Մասնագիտությունը՝ ԺԲ.00.04:

Գիտական հետազոտությունների շրջանակը
Դատական իշխանություն և դատարանակազմություն, քաղաքացիական դատավարություն, վարչական դատավարություն, դատական վերանայման արդի հիմնախնդիրներ, առևտրային արբիտրաժ

Կարդացվող դասընթացներ
ՀՀ քաղաքացիական դատավարություն, Առևտրային արբիտրաժը ՀՀ-ում, Դատական վերանայման հիմնախմդիրները քաղաքացիական դատավարությունում

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2018 թ. առ այսօր ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ
2008 - 2018 թթ. ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ
2016 թ-ից առ այսօր ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս
2015 - 2016 թթ. ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ
2004 - 2008 թթ. ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ
2003 թ. ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության իրավաբանական գլխավոր վարչության գլխավոր մասնագետ
2000 - 2002 թթ. ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն՝ իրաբախորհրդատու

Մասնակցությունը գիտական/մասնագիտական կառույցներին
2016 թ.-ից – ԲՈՀ-ի՝ ԵՊՀ-ում գործող իրավաբանական գիտություների գիտական աստիճաններ շնորհող թիվ 001 մասնագիտական խորհրդի անդամ

Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների
2004 թ-ից Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության անդամ

Լեզուների իմացություն
հայերեն, անգլերեն և ռուսերեն

(+374 60) 71-02-44 (ներքին 12-44)
Վահե Հովհաննիսյան