ՎԵՐԳԻՆԵ ԹԱՌԱՅԱՆ
Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ թդթակից անդամ,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1905թ. նոյեմբերի 6-ին Թիֆլիսում: 1924թ. ընդունվել և 1929-ին ավարտել է Թիֆլիսի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի քիմիա-դեղագործության բաժինը: 1929-ից աշխատել է Երևանում, ժողտնտխորհի կենտրոնական քիմիական լաբորատորիայում, որտեղ շուրջ երկու տարի զբաղվել է հանքանյութերի անալիզով:

1933թ. Վ.Թառայանն աշխատել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ընդհանուր քիմիայի ամբիոնում որպես ասիստենտ, 1935-1938թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղում: 1938թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1939թ. նրան շնորհվել է դոցենտի կոչում:

1938-1942թթ., 1946-1954թթ. և 1962-1977թթ. Վ.Թառայանը եղել է ԵՊՀ վերլուծական քիմիայի ամբիոնի վարիչ, իսկ 1961-1964թթ. քիմիայի ֆակուլտետի դեկան:

Վ.Թառայանը ձեռնարկել է նոր գիտական աշխատանքներ մերկուրոմիացությունների վերականգնող հատկությունների ուսումնասիրության ուղղությամբ, մշակել բազմաթիվ տարրերի և իոնների որոշման նոր եղանակներ, ստեդծել ծավալային անալիզի նոր եդանակ` մերկուրոռեդուկտոմետրիան:

1954թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1956թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Նույն թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:

1967-ից Վ.Թառայանը զբադվել է նաև հազվագյուտ տարրերի, ազնիվ մետադների միկրոքանակների որոշման լուծահանման-լուսաչափական նոր եղանակների ուսումնասիրությամբ: Առանձին հիշատակման են արժանի նրա աշխատությունները նվիրված հիմնային ներկանյութերի և հետերոպոլիթթուների փոխազդեցության համալիր ուսումնասիրությանը:

Վ.Թառայանը հեղինակ է ավելի քան 200 աշխատության և «Аналитическая химия рения» (Ер., 1966), «Меркуроредуктометрия. Меркуроредуктометрия как редуктометрический метод объемного анализа» (Ер., 1980) մենագրությունների:

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է շուրջ 30 թեկնածուական ատենախոսություն:

1965-ից նա ԽՍՀՄ ԳԱ վերլուծական քիմիայի գիտական խորհրդի անդամ էր, գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ, «Հայկական սովետական հանրագիտականի» խորհրդի անդամ:

1961թ. Վ.Թառայանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է «Պտվո նշան» շքանշանով:

Վախճանվել է 1985թ. ապրիլի 16-ին Երևանում:
ՎԵՐԳԻՆԵ ԹԱՌԱՅԱՆ
1905-1985