ՎՌԱՄ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Տնտեսագետ, պրոֆեսոր

Ծնվել է 1899թ. դեկտեմբերի 14-ին Վաղարշապատում: Սովորել է էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսական իրավունքի ֆակուլտետում և ԽՍՀՄ պետպլանին առընթեր ասպիրանտուրայում: 1920թ. Վ. Կոստանյանը դարձել է կոմկուսի անդամ: Մայիսյան ապստամբության օրերին բանտարկվել է:

Հայասաանոմ խորհրդային կարգեր հաստատվելուց հետո նա եղել է էջմիածնի գավառային հեղափոխական կոմիտեի անդամ ու հեղկոմի քարտուղար, այնուհետև էջմիածնի բանգյուղտեսչության վարիչ: 1925թ. տեղափոխվել է Երևան, աշխատել որպես Հայաստանի ժողկոմխորհի գործերի կառավարիչ, ապա՝ ֆինժողկոմատի կոլեգիայի անդամ ու ֆինանսական վերահսկողության պետ:1927թ. Մոսկվայում եղել է ԽՍՀՄ ժողկոմխորհին առընթեր Անդրֆեդերացիայի մշտական ներկայացուցչության ֆինանսական հարցերի գծով խորհրդատու:

ԵՊՀ-ում Վ.Կոստանյանը սկսել է աշխատել 1928-ից սկզբում դասավանդել է ֆինանսական, ապա տնտեսական քաղաքականության դասընթացներ, այնուհետև եղել է տնտեսական քաղաքականության ու պլանավորման ամբիոնի վարիչ: Դասավանդել է նաև Հայկական մանկավարժական և կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտներում:

1935թ. Վ. Կոստանյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում: Դասախոսական աշխատանքին զուգընթաց նա եղել է Հայաստանի կենտգործկոմի և Երևանի քաղխորհրդի անդամ, ժողկոմխորհի անդամ և ֆինանսական հարցերի գծով խորհրդատու, լուսժողկոմատի կոլեգէայի անդամ ու գիտության բաժանմունքի վարիչ և այլն: 1935թ. հուլիսից մինչև 1937թ. հունվարը եղել է ԵՊՀ ռեկտոր:

Հեղինակ է 16 գիտական աշխատությունների, որոնք նվիրված են տնտեսական քաղաքականության ու սոցիալիստական շինարարության հարցերին: Նա խմբագրել է Լենինի երկերի երրորդ հատորի հայերեն թարգմանությունը, էնչպես և տնտեսագիտական բուհական մի շարք դասագրքեր:

1937թ. Վ.Կոստանյանը ձերբակալվել է խորհրդային իշխանության դեմ ակտիվ պայքար տանելու շինծու մեղադրանքով և աքսորվել: 1941թ. նոյեմբերի 23-ին վախճանվել է աքսորավայրում: 1955թ. արդարացվել է հետմահու:

Ծննդյան 70-ամյակի կապակցությամբ էջմիածին քադաքի փողոցներից մեկը կոչվել է Վռամ Կոստանյանի անունով:
ՎՌԱՄ ԿՈՍՏԱՆՅԱՆ
1899-1941