Յուլիա Անտոնյան
Կրթություն
1997 - 2001 թթ. ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ազգագրության բաժնի ասպիրանտուրայում /հեռակա/
1990 - 1995 թթ. ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում

Գիտական աստիճան
Պատմական գիտությունների թեկնածու (2007)
Գիտական թեմա` Մոգական հեքիմությունը և գուշակությունը Հայաստանում

Աշխատանքային փորձ
2008 թ-ից ցայսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետ, մշակութաբանության ամբիոն, դոցենտ /2017-ից/:
2006 - 2007 թթ. Ջինիշյան հիմնադրամի ծրագրերի գրահատման փորձագետ (պայմանագրային կարգով)
1997 - 2005 թթ. Եվրասիա Հիմնադրամ, հասարակական ոլորտում ծրագրերի պատասխանատո:
2011 թ-ից Եվրոպական Մշակույթի համեմատական հետազոտությունների ԻՆստիտուտի Մշակութային Կոմպենդիում ծրագրի ազգային փորձագետ (պայմանագրային կարգով):

Կարդացվող դասընթացներ
Մշակութային մարդաբանություն, Եվրոպայի մշակույթը Վերածննդի և նոր ժամանակներում, Արդի Հայաստանի սոցիալական գործընթացների մարդաբանություն, Կրոնի մարդաբանություն
Մշակութաբանության հիմունքներ, Մշակույթի տեսություն, Հետազոտության պլանավորում և մեթոդներ, Ժամանակակից մշակութային գործընթացների հետազոտության մեթոդներ։

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Կրոնի մարդաբանություն (ժամանակակից կրոնական գործընթացներ և շարժումներ, վերնակուլյար կրոնականություն, կրոնը սոցիալական գործընթացներում), սոցիալական կառուցվածք, վերնախավի մարդաբանություն, պատմական մարդաբանություն, խորհրդայինի ու հետ-խորհրդայինի մարդաբանություն:

Դրամաշնորհներ
Ստացել է հետազոտական դրամաշնորհներ Ֆոլքսվագեն հիմնադրամից /Շտուտգարդտի համալսարանի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում, 2015-2018/, Բյոլլ Հիմնադրամից (անհատական), Կարնեգի-Եվրասիա Հիմնադրամից (CRRC, անհատական), Swiss Secretariat for Research and Education /2 դրամաշնորհ/, ինչպես նաև Հայաստանի Գիտության Պետական Կոմիտեից /2014-2015, 2020-2023, 2021-2022/:

Որակավորման բարձրացման ծրագրեր
Ստացել է որակավորման բարձրացման համար դրամաշնորհներ՝ John Smith Fellowship (2003), Բերքլի համալսարանի (ԱՄՆ) դասընթացների զարգացման ծրագիր (2010), Սորոս Հիմնադրամի ֆինանսավորմամբ Հարվարդ և Oրխուս համալսարանների կազմակերպմամբ կրոնի մարդաբանության ոլորտում հետազոտական և դասավանդման հմտությունների բարձրացման ծրագիր (RESET 2010 - 2013)․

Այլ
Մասնակցել է բազմաթիվ տեղական ու միջազգային գիտաժողովներում:
Դասախոսել է Մարդրիդի, Զալցբուրգի, Ֆրիբուրգի, Յենայի համալսարաններում և Թբիլիսիի Իլիայի անվան համալսարանում գերմանական ուսանողների համար կազմակերպած ամառային դպրոցում (2017)
Հրապարակել է 40 ավելի հոդված երեկ լեզվով

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն - մայրենի, անգլերեն, ֆրանսերեն – ազատ
Իսպաներեն – B1 մակարդակի
Յուլիա Անտոնյան