Յուրի Ավետիսյան
Կրթություն
1978-1983 թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ, հայոց լեզվի և գրականության բաժին

Գիտական աստիճան
2002 թ. բան. գիտ. դոկտոր - «Արևմտահայ բանաստեղծության լեզուն» (ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ)
1987 թ. բան. գիտ. թեկնածու - «Անահիտ» հանդեսը (ՀԽՍՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ)

Աշխատանքային փորձ
2013 թ.-ց մինչ այսօր ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ
2009-2013 թթ. ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ
2008 թ.-ից հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր
1988-2002 թթ. հայոց լեզվի ամբիոնի դասախոս

Միջազգային փորձ և համագործակցություն
Լիբանան, Բեյրութ, Հայկազյան համալսարան

Կարդացվող դասընթացներ
Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանություն, արևմտահայերեն, խոսքի մշակույթի հիմունքներ (բակալավրիատ), արդի հայերենի հիմնախնդիրներ (մագիստրատուրա)

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Արդի հայերենի հիմնախնդիրներ, գրական լեզվի նորմավորման հարցեր, արևմտահայերեն, խոսքի մշակույթ

Մասնակցությունը դրամաշնորհների
Արդի գրական հայերեն. զարգացման և կանոնարկման միտումներ (2015-2017. խմբի ղեկավար)
Արդի հայերենի բառապաշարի զարգացման և կանոնարկման հիմնախնդիրներ (2018-2020. խմբի ղեկավար)

Լեզուներ
հայերեն, ռուսերեն, գերմաներեն (կարդում և թարգմանում եմ բառարանի օգնությամբ)

Մասնագիտական անդամակցություն
Գիտական աստիճաններ շնորհող 019 մասնագիտական խորհրդի անդամ
Երևանի համալսարանի հրատարակչության խորհրդի անդամ
«Բանբեր Երևանի համալսարանի» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
ԵՊՀ գիտական խորհրդի անդամ

Պարգևներ
2008 թ. «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» ամենամյա մրցանակ-պատվոգիր
2013 թ. ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալ
2014 թ. ԵՊՀ ոսկե մեդալ
2014 թ. ՀՀ նախագահի շնորհակալագիր
2015 թ. ԵՊՀ ոսկե մեդալ
Յուրի Ավետիսյան