Յուրի Չիլինգարյան
Կրթություն
ԲՈՒՀ` Երևանի պետական համալսարան, ֆիզիկայի Ֆակուլտետ 1960 թ.
Ասպիրանտուրա` Մոսկվայի պետական համալսարան, ֆիզիկայի ֆակուլտետ (հեռակա) 1964 - 1968 թթ.

Գիտական աստիճան
Մասնագիտությունը և շիֆրը, պաշտպանության տարեթիվը և վայրը
Ֆիզ.-մաթ.գիտ.թեկնածու «Ռադիոֆիզիկա, ներառյալ քվանտային ռադիոֆիզիկա» 1968 թ. Երևան
Ֆիզ.-մաթ.գիտ.դոկտոր «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» 1985 թ. Մոսկվա

Աշխատանքային գործունեություն, կոչում
1960 - 1963 թթ. ԵՊՀ ասիստենտ
1963 - 1972 թթ. ԵՊՀ Ճառագայթային ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիա.
1963 - 1967 թթ. առաջատար ինժեներ
1967 - 1969 թթ. խմբի ղեկավար-ինժեներ
1969 - 1970 թթ. ավագ գիտաշխատող
1970 - 1972 թթ. վարիչ
1972 - 2007 թթ. ԵՊՀ օպտիկայի ամբիոնի վարիչ
1985 - 2000 թթ. ֆիզիկայի ֆակուլտետի դեկան
2000 թ-ից առ այսօր ԵՊՀ Օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավար (համատեղությամբ)
2007 թ-ից առ այսօր` ԵՊՀ օպտիկայի ամբիոնի պատվավոր վարիչը (համատեղությամբ)
2006 թ-ից առ օրս ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ
2006 թ-ից առ այսօր ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար
1987 թ. պրոֆեսոր
1996 թ. ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
2007 թ. ԵՊՀ օպտիկայի ամբիոնի պատվավոր վարիչ
2009 թ. ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ

Կարդացված և կարդացվող դասընթացները
Ոչ գծային օպտիկա, Լազերային ֆիզիկա, Ֆոտոնի ֆիզիկա, Օպտիկական երևույթների ֆիզիկա, Լույսի ցրումը միջավայրում տարրական գրգռումների վրա, Մանրաթելային օպտիկա, Լազերների կիրառությունը գիտության մեջ և տեխնիկայում, Գերկարճ լուսային իմպուլսների ֆիզիկա, Պարբերական միջավայրերի օպտիկա, Նյութը ուժեղ էլեկտրամագնիսական դաշտում, Մասնագիտության արդի պրոբլեմները

Գիտական հետազոտությունների բնագավառը
Զարգացրած գիտական ուղղությունները, Հեղուկ բյուրեղների լազերային ֆիզիկա և ոչ գծային օպտիկա
Գիտական գործունեության շրջանակը` Լազերային ֆիզիկա, Ոչ գծային օպտիկա, Լազերային տեխնիկայի տարրերի ու համակարգերի ստեղծման ֆիզիկական սկզբունքներ, Օպտիկական նյութագիտություն, Վիճակագրորեն կարգավորված միջավայրերի կոհերենտ և ոչ գծային օպտիկա, Հեղուկ բյուրեղներում թերմոդինամիկական և լուսամակածված փուլային անցումներ, Ոչ գծային ալիքային պրոցեսների դինամիկա, Անկայունություններ, Օպտիկական երկկայունություն և բազմակայունություն, Կոնդենսացված միջավայրերի լազերային ոչ գծային սպեկտրոսկոպիա, Գերմաքուր բազմակոմպոնենտ ապակիներ, Մանրաթելային օպտիկա, Լուսային տվիչներ

Մասնագիտական անդամակցություն
Մինչև ԽՍՀՄ փլուզումը.
  • ԽՍՀՄ ԳԱ «Ոչ գծային և կոհերենտ օպտիկայի» պրոբլեմային խորհրդի անդամ (հիմնադրման օրվանից)
  • Օպտիկայի (միացյալ), Օպտոէլեկտրոնիկայի,
    Մանրաթելային օպտիկայի Միութենական պրոբլեմային խորհուդների անդամ
    ՀՀ ԳԱԱ-ում
    2003 - 2006 թթ. ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի պրոբլեմային խորհրդի նախագահ:
    Ներկայումս
  • ԱՊՀ երկրների «Լազերների և լազերային տեխնոլոգիաների գծով ազգային փորձագետների կոլեգիայի» անդամ;
  • Ռուսաստանի «Квантовая электроника» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ;
  • «Известия НАН РА, Физика» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ
  • Ֆիզիկոսների հայկական ընկերության փոխնախագահ
  • 049 մասնագիտական խորհրդի անդամ:

    Պարգևներ
    2008 թ. ԵՊՀ ոսկե մեդալ

    Լեզուներ
    Հայերեն, ռուսերեն, անգլերեն
  • Յուրի Չիլինգարյան