Ժաննա Սարգսյան
Կրթություն
1967 - 1972 թթ. Երևանի Պետական Համալսարանի, Քիմիայի ֆակուլտետ
1980 - 1983 թթ. ՀՀ ԳԱ Ընդհանուր և Անօրգանական Քիմիայի Ինստիտուտի հայցվոր

Գիտական աստիճան
Քիմ. գիտությունների թեկնածու - «Հիմնային ներկանյութերի հետ առաջացրած իոնական ասոցիատների ձևով թալիումի, ոսկու, սնդիկի և ռենիումի խառնուրդների էքստրակցիոն-ֆոտոմետրիկ որոշման նոր հնարավորություններ ուսումնասիրումը», Հազվագյուտ և ցրված մետաղների պետական ԳՀԻ, ք.Մոսկվա, 1984 թ.

Գիտական կոչում
Դոցենտ
Աշխատանքային փորձ
ԵՊՀ և ՀՀ ԳԱ Ընդհանուր և Անօրգանական Քիմիայի Ինստիտուտի համատեղ, ԵՊՀ անալիտիկ քիմիայի ամբիոնին կից հազվագյուտ և ցրված էլեմենտների անալիտիկ քիմիայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, 1972 - 1986 թթ.
ՀՀ ԳԱ Ընդհանուր և Անօրգանական Քիմիայի Ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1987 - 2002 թթ.
Ա. Շիրակացու անվ. ճեմարանում հետազոտող ուսուցիչ, 1991 - 2014 թթ., (համատեղության կարգով)
2008 - 2010 թթ. Ա. Շիրակացու անվ. ճեմարանի քիմիայի ամբիոնի վարիչ(համատեղության կարգով)
ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի Դեղագործական Քիմիայի ամբիոնի ավագ գիտաշխատող, 2002 - 2005 թթ.
ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի Դեղագործական Քիմիայի ամբիոնի ասիստենտ, 2005-2015թ.
ԵՊՀ Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի Ֆարմքիմիայի և ֆարմակա-գնոզիայի ամբիոնի ասիստենտ, 2015-մինչ օրս.

Գործուղում հազվագյուտ և ցրված մետաղների պետական ԳՀԻ, ք.Մոսկվա 1983թ. հոկտեմբեր
Գործուղում հազվագյուտ և ցրված մետաղների պետական ԳՀԻ, ք.Մոսկվա 1984թ. հունվար


Կարդացվող դասընթացներ
Դեղագրքային անալիզ, անալիզի փորձարարական աշխատանքների հմտություն (լաբորատոր աշխատանքներ), կենսաբանորեն ակտիվ բնական նյութերի անալիզ

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Տարրերի միկրոքանակների անալիզ, անալիզի օպտիկական եղանակներ, դեղապրեպարատների անալիզ
Քիմիայի դասավանդման հիմախնդիրների գիտամեթոդական վերլուծություն, դասավանդման ավանդական և ոչ ավանդական եղանակների համադրում և կիրառում

Մասնակցությունը դրամաշնորհների
Քիմիա, թեստային առաջադրանքներ և խնդիրներ, 2009
Քիմիա, 10 թեստ, 2010
Քիմիա, պետական ավարտական և միասնական քննության ուղեցույցներ, 2008, 2009, 2010, 2011, 1012
Քիմիա, պետական ավարտական և միասնական քննությունների շտեմարաններ`I, I, II և III մաս, 2012, 2013, 2014, 2015, 2016 թթ

Լեզուներ
Հայերեն (կատարյալ), ռուսերեն (լավ), գերմաներեն (բառարանով)

Մասնագիտական անդամակցություն
«Կենսատեխնոլոգիական հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպություն
Ժաննա Սարգսյան