Թրենինգն ուղղված է կրթության հոգեբանի գործունեության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: Այն կօգնի կրթության ոլորտում աշխատող հոգեբաններին կողմնորոշվել իրենց աշխատանքում, պատկերացում ունենալ տվյալ գործունեությանը ներկայացվող մասնագիտական պահանջների, գործունեության ուղղությունների և առանձնահատկությունների մասին: Դասընթացի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու`
- կրթության հոգեբանի ընդհանուր գործունեությանը, մասնագիտական պարտականություններին և էթիկական կոդեքսին,
- կրթության հոգեբանի գործունեության ընթացքում կիրառվող հիմնական փաստաթղթերին և դրանց կազման սկզբունքներին,
- զարգացնող և հոգեշտկողական աշխատանքների ծրագրերի մշակման առանձնահատկություններին և սկզբունքներին,
- հոգեախտորոշիչ փաթեթների կազման սկզբունքներին:
Թրենինգին կարող են մասնակցել հոգեբանության բաժնի բակալավրիատի և մագիստրատուրայի այն ուսանողները, ովքեր ծանոթ են զարգացման և մանկավարժական հոգեբանության հիմունքներին, ինչպես նաև կրթության ոլորտում աշխատող մասնագետները:
Թրենինգի ավարտին մասնակիցներին տրվում են ԵՊՀ պաշտոնական վկայականներ:
Տևողությունը՝ 16 ժամ
Թրեյնինգի արժեքը՝
ԵՊՀ ուսանողներ ՝ 14000 դրամ,
Այլ բուհերի ուսանողներ՝ 20000 դրամ,
Մասնագետ հոգեբաններ՝ 24000 դրամ