Թրենինգի նպատակն է ձևավորել գիտելիքներ և պրակտիկ հմություններ հոգեբանական հետազոտության կազմակերպման, իրականացման և վերլուծության համար:
Թրենինգի ընթացքում մասնակիցները կծանոթանան հոգեբանական հետազոտության էությանը, հոգեբանական հետազոտության մեթոդոլոգիական մակարդակներին, հետազոտական ծրագրի կազմման առանձնահատկություններին, հետազոտության մեթոդներին, դրանց առավելություններին և թերություններին, հետազոտությունների տեսակներին, հետազոտության տվյալների վերլուծության քանակական և որակական մեթոդներին, արդյունքների ներկայացման ձևերին, վիճակագրական մշակման համակարգչային ծրագրերին (MS, Excel, SPSS):
Թրենինգային յուրաքանչյուր հանդիպում կազմված է տեսական և գործնական մասերից: Պարապմունքների տևողությունը, ինտենսիվությունը և բովանդակությունը կարող են փոփոխվել՝ կախված տվյալ խմբի մասնակիցների խնդիրներից և հայցերից:
Թրենինգին կարող են մասնակցել հոգեբանության բաժնի ուսանողները, հոգեբանները:
Թրենինգի ավարտին մասնակիցներին տրվում են ԵՊՀ պաշտոնական վկայականներ:
Տևողությունը՝ 30 ժամ
Թրենինգի ԱՐԺԵՔԸ՝
ԵՊՀ ուսանողներ՝ 26250 դրամ
Այլ բուհի ուսանողներ՝37500 դրամ
Հարակից ոլորտի մասնագետներ՝ 45000 դրամ