Այսօր մարմնակողմնորոշիչ թերապիան (ՄԿԹ) շատ տարածված է. այն աշխատանք է մարմնում դրոշմված ապրումների և խնդիրների հետ: Հոգում կատարվող ամեն ինչ հետք է թողնում մարմնում: Կարևոր է սովորել լսել մարմինը, նրանից եկող ազդակները: Մարմինը պահում է այն ամենի հիշողությունը, ինչ տեղի է ունեցել մեզ հետ՝ ծննդյան պահից մինչ օրս: Մարմնի և հոգու կապը երկկողմանի է: ՄԿԹ-ի նպատակն է մարմնային դրսևորումների միջոցով ուղիղ կերպով հասնել հոգեկանի խորքերը, խնդրին: ՄԿԹ-ն աշխատում է հուզական և հոգեսոմատիկ խնդիրների, ներքին կոնֆլիկտների հետ, նպաստում մկանային պատյանների քանդմանը: ՄԿԹ-ի հիմնական խնդիրն է մարմնի հետ աշխատելով՝ վերադարձնել մարդկանց ուրախությունը:
Թրենինգի տեսական մասն իր մեջ ներառում է.
- ՄԿԹ-ի հիմնական դրույթները
- Ախտորոշումը ՄԿԹ-ում
- Ռայխի վեգետոթերապիան
- Լոուենի բիոէներգետիկան
- Մ. Ֆելդենկրեյսի համակարգային մոտեցումը մարմնին
- Մ. Ալեքսանդերի տեսությունը
- Դ. Բոադելլայի բիոսինթեզը
- Ռոլֆինգ
Թրենինգի ընթացքում ձեռք կբերեք հմտություններ աշխատելու.
- Բազային հենակետերի հետ (ոտքեր, գոտկատեղ, պարանոց)
- Գիտակցական վերահսկողության շրջանցման հետ
- Մկանային պատյանների հետ
- Շնչառության հետ
Թրենինգի ավարտին մասնակիցներին տրվում են ԵՊՀ պաշտոնական վկայականներ:
Տևողությունը՝ 48 ժամ
Թրենինգի արժեքը՝
ԵՊՀ ուսանողներ՝ 42000դրամ
Այլ ուսանողներ՝ 60000 դրամ
Մասնագետներ՝ 72000 դրամ