«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹՐԵՆԻՆԳԻ ԽՄԲԱՎԱՐԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
ԹՐԵՆԻՆԳԸ ՎԱՐՈՒՄ Է Լ. ԳԱՐԳՐՑՅԱՆԸ
Ուսումնական թրենինգը բաղկացած է 3 փուլից, որից հետո երեքփուլերն անցած մասնակիցները համարվում են վերապատրաստված որպես խմբավարներ և ստանում ենԵՊՀ պաշտոնական կուտակային վկայականներ
Նրանքկարողենսկսելինքնուրույնխմբավարականգործունեություն՝սուպերվիզիայով:
Թրենինգի ամեն հաջորդ փուլին մասնակցելու համար նախորդ փուլի մասնակցությունը պարտադիր է
I փուլ- ԲԱԶԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1-ին փուլի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն բազային գիտելիքներ և հմտություններ թրենինգային ծրագիր կազմելու, թրենինգային խումբ կազմավորելու, թրենիգային հանդիպում վարելու, խմբային քննարկումներ իրականացնելու, հանդիպումը սկսելու և ավարտելու, խմբային դինամիկայի և խմբում մասնակիցների փոփոխման օրինաչափությունների, թրենինգային վարժությունների անցկացման և մշակման առանձնահատկությունների, հետադարձ կապի տրամադման, հիմնական թրենինգային մեթոդների վերաբերյալ։
1-ին փուլի տևողությունը՝ 48 ժամ, 24 հանդիպում 2 ժամ տևողությամբ (3 ամիս):
II փուլ- ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐԶՈՒՄ
Թրենինգում իրականացվում է խմբավարության հմտությունների մարզում, դժվար մասնակիցների հետ աշխատանքի տեխնիկաների փորձարկում, դերային խաղեր իրականացնելու հմտությունների յուրացում և այլն: Թրենինգում տեսական և պրակտիկ մասերի հարաբերակցությունը 20/80, յուրաքանչյուր հանդիպում հիմնականում կազմված է հմտությունների պրակտիկ մարզումից, որն իրականացվում է նույն ուսումնական խմբում: Մասնակիցները հերթով հանդես են գալիս որպես տվյալ ուսումնական խմբի խմբավար, մնացած մասնակիցները մասնակցում են վարժություններին և քննարկումներին, ինչպես նաև տրամադրում են հետադարձ կապ վարողին: Թրենինգում նաև քննարկվում են որոշ կարևոր մեթոդական խնդիրներ կապված խմբային աշխատանքի հետ։
2-րդ փուլի տևողությունը՝ 36 ժամ, 18 հանդիպում 2 ժամ տևողությամբ (2.5 ամիս):
III փուլ-ԽՄԲԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ
3-րդ փուլում մասնակիցը վարելու է ամբողջական թրենինգ, սկզբից մինչև ավարտ իր համար անծանոթ խմբում։ Սուպերվիզորի հետ համատեղ որոշվում է թրենինգի թեման, գրվում է ծրագիրը և մասնակիցը վարում է խումբը՝ սուպերվիզիայի ներքո։ Հանդիպումներից հետո մասնակիցը (մասնակիցները) քննարկում են հանդիպման առանձնահատկությունները։
3-րդ փուլի տևողությունը՝ 20 ժամ, 10 ժամ՝ խմբի վարում, 10 ժամ՝ սուպերվիզիա
Թրենինգի 1 ժամի արժեքը.
ԵՊՀ ուսանողներ՝ 875 դրամ,
Այլ բուհի ուսանողներ՝ 1250 դրամ,
Մասնագետներ՝ 1500 դրամ