04.11.2022 | 
Ուսանողական, Կրթություն
«ԲՈԼՈՐ ԿՈՒՐՍԵՐԻ ԱՎԱԳՆԵՐԻՑ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԻՄՔԵՐՈՎ»․ ԷԴՈՒԱՐԴ ԳԱԼՍՏՅԱՆ
«ԲՈԼՈՐ ԿՈՒՐՍԵՐԻ ԱՎԱԳՆԵՐԻՑ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԻՄՔԵՐՈՎ»․ ԷԴՈՒԱՐԴ ԳԱԼՍՏՅԱՆ
ԵՊՀ ֆակուլտետների տարբեր կուրսերի ավագների մասնակցությամբ տեղի ունեցավ նիստ, որի ընթացքում վերջիններս ծանոթացան ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնին կից գործող՝ կուրսերի ավագների խորհրդակցական մարմնի գործունեությանը, առաջիկա ծրագրերին և նպատակներին:

Խորհրդատվական մարմնի նպատակն է սահմանել ու համակարգել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների կուրսերի ավագների գործունեությունը, իրավունքներն ու պարտականությունները՝ ամրապնդելով ավագ-կուրս, ավագ-կուրսղեկ, ավագ-դեկանատ կապերը:

 

Հատկանշական է, որ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը դեռ 2016 թվականից տարբեր ձևաչափերի ծրագրերի շրջանակում աշխատել է ԵՊՀ ֆակուլտետների կուրսերի ավագների հետ: Մեզ հետ զրույցում կենտրոնի փոխտնօրեն Էդուարդ Գալստյանը նշեց, որ բոլոր կուրսերի ավագներից ձևավորված խորհրդատվական մարմինն այսուհետ կշարունակի իր գործունեությունն ինստիտուցիոնալ հիմքերով:

 

 

«Կարծում եմ՝ խորհրդատվական մարմնի գործունեության արդյունավետությունը կբարձրանա՝ ստանալով ֆակուլտետների ղեկավարության մշտական աջակցությունը։ Լիահույս եմ, որ այս կառույցում կազմակերպվող միջոցառումները կոգեշնչեն ավագներին՝ նպաստելով մի շարք խնդիրների լուծմանը և դյուրին դարձնելով աշխատանքը»,- ընդգծեց Է. Գալստյանը։

 

Խորհրդատվական մարմնի համակարգող Հասմիկ Հովհաննիսյանի խոսքով՝ այն հնարավորություն է ընձեռում նաև բարձրաձայնելու ֆակուլտետում առկա խնդիրները, գտնելու լուծումներ, ինչպես նաև հանդես գալու առաջարկներով:

 

«Խորհրդատվական մարմնում ներգրավված են ֆակուլտետների բոլոր կուրսերի ավագները, իսկ համակարգող խմբում՝ 600-ից ավելի ուսանողների դեպքում՝ 2, ավելի քիչ ուսանողների դեպքում՝ 1 ներկայացուցիչ: Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի համակարգող խմբի ներկայացուցիչն ընտրվում է ֆակուլտետում (նախորդ տարի ընտրում էր խորհուրդը՝ ներկայացրած հայտադիմումների հիման վրա)»,- ասաց Հ․ Հովհաննիսյանը:

 

 

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի չորրորդ կուրսի ավագ Գոհար Ժամակոչյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ ավագների խորհրդի կարևոր նշանակությանը՝ ընդգծելով կառույցի դերն ավագների գործունեության ինքնակազմակերպման գործում: Գոհարի խոսքով՝ նախկինում բարձր կուրսերի ավագներն էին ներկայացնում առաջինկուրսեցիների հիմնական գործառույթները, ինչը, իմ կարծիքով, այդքան էլ արդյունավետ չէր: Ավագների խորհուրդը հիանալի հնարավորություն է կուրսերում ծագած խնդիրներին արագ լուծում տալու տեսանկյունից:

 

 

ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի 2-րդ կուրսի ավագ Նարինե Պողոսյանը ևս փաստեց, որ ավագների խորհրդի շրջանակում ստացած տեղեկատվությունը հնարավորություն է տալիս իրականացնելու առավել համակարգված գործունեություն: Նարինեի պնդմամբ՝ ավագների խորհրդի շրջանակում բարձրաձայնվել են այնպիսի խնդիրներ, որոնք ստացել են համապարփակ լուծումներ:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում Տվենտեի համալսարանի պրոֆեսոր, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Գոլուբովն անցկացրեց «Քվանտային տոպոլոգիայի ֆենոմենը գերհաղորդական համակարգում» թեմայով սեմինար:
ՏԱՐԻՆ ՉԱՐԵՆՑՅԱՆ Է. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ՊՈԵՏԻ ԵՐԿԵՐԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Եղիշե Չարենցը ռուս պոետների թարգմանություններում» խորագրով միջոցառում՝ նվիրված մեծ գրողի 125-ամյակին: