16.03.2020 | 
Կրթություն
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ
Հայաստանում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ԵՊՀ-ն մարտի 16-ից անցել է հեռավար ուսուցման:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին ՀՀ կառավարությունը նոր «COVID-19» կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով երկրի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարել, որը ուժի մեջ է լինելու մինչև ապրիլի 14-ը:

 

Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ԵՊՀ-ն փոխել է ուսումնական գործընթացն իրականացնելու ձևը: Այս պահին համալսարանի բոլոր ֆակուլտետներում ուսուցումն իրականացվում է առցանց:

 

Դասախոսներն ու ուսանողներն օգտագործում են առցանց հնարավոր բոլոր հարթակները՝  «e-mail», «zoom.us», «e-learning.ysu.am», «moodle», «bigbluebutton», «Boon.tv», «skype», «WattsApp», «messenger»  և այլն:

 

Ֆակուլտետների դեկանները հիմնականում գոհ են առցանց ուսուցման արդյունքներից, իսկ ուսանողները՝ ուսուցման նման մեթոդներից:

Այլ նորություններ
ՎԻՐՏՈՒԱԼ ՇՐՋԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և Հայաստանի պատմության թանգարանի համատեղ նախաձեռնությամբ օգոստոսի 3-ին տեղի ունեցավ վիրտուալ շրջայց Հայաստանի պատմության թանգարանում։ Էքսկուրսիան անցկացրեց թանգարանի էքսկուրսիոն բաժնի վարիչ Լիլիթ Հովհաննիսյանը:
ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱՐԾԻՔԸ՝ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Այս օրերին տեղի են ունենում քննարկումներ «Հայոց լեզու 7-12-րդ դասարաններ» և «Գրականություն 7-12-րդ դասարաններ» հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի շուրջ: Արտահայտվեցին բազմաթիվ հայագետներ, այդ թվում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ: Հարցը քննարկվել է նաև ֆակուլտետի գիտխորհրդի նիստում: