26.08.2022 | 
Ուսանողական, Կրթություն
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ՝ ԵՊՀ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ՝ ԵՊՀ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայտնի է սեպտեմբերի 1-ի ժամանակացույցը՝ նախատեսված Երևանի պետական համալսարանի առաջինկուրսեցիների համար։

Երևանի պետական համալսարանն սպասում է իր ուսանողներին: Ստորև ներկայացնում ենք ժամանակացույց՝ ըստ ֆակուլտետների.

 

աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ - ժամը 09:30-ին 522 և 523 լսարաններում (Սերվիս), 419 լսարանում (Քարտեզագրություն և կադաստրային գործ),

 

աստվածաբանության ֆակուլտետ - ժամը 10:00-ին 222 լսարանում,

 

արևելագիտության ֆակուլտետ - ժամը 14:30-ին Երկանյանների անվան դահլիճում (2-րդ հարկ),

 

ժուռնալիստիկայի ֆակուլտետ - ժամը 14:30-ին Ե. Չարենցի անվան դահլիճում (2-րդ հարկ),

 

ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ - ժամը 09:30-ին 204 լսարանում,

 

իրավագիտության ֆակուլտետ - ժամը 09:30-ին 207 և 208 լսարաններում,

 

կենսաբանության ֆակուլտետ - ժամը 10:00-ին 301 լսարանում,

 

հայ բանասիրության ֆակուլտետ - ժամը 10:00-ին մասնաշենքի դահլիճում,

 

մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ - ժամը 09:30-ին 206 և 241 լսարաններում,

 

միջազգային հարաբերությունների ֆակուլտետ - ժամը 09:30-ին Պալեանների անվան դահլիճում,

 

պատմության ֆակուլտետ - ժամը 11:00-ին մասնաշենքի դահլիճում,

 

ռադիոֆիզիկայի ֆակուլտետ - ժամը 09:30-ին 413 լսարանում,

 

եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ - ժամը 9:30-ին 229 լսարանում, ժամը 11.30-ին 229 լսարանում (Միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն), Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն),

 

ռուս բանասիրության ֆակուլտետ - ժամը 11:00-ին 224 լսարանում,

 

սոցիոլոգիայի ֆակուլտետ -14:30-ին 306 լսարանում,

 

տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ - ժամը 09:30-ին մասնաշենքի դահլիճում,

 

փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ - ժամը 09:30-ին հոգեբանները՝ 309 և 310 լսարաններում, փիլիսոփաները՝ 311 լսարանում

 

քիմիայի ֆակուլտետ - ժամը 9:30-ին 235 լսարանում,

 

ֆիզիկայի ֆակուլտետ - ժամը 09:30-ին Կոնֆերենս դահլիճում,

 

ֆարմացիայի ինստիտուտ - ժամը 09:30-ին 334 լսարանում,

 

մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն - ժամը 11:00-ին 208 լսարանում:

 

Նշենք, որ ԵՊՀ ֆակուլտետները տեղակայված են հետևյալ մասնաշենքերում․

 

1-ին ուսումնական մասնաշենք - քիմիայի, աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետներ, ֆարմացիայի ինստիտուտ,

 

2-րդ ուսումնական մասնաշենք - իրավագիտության, միջազգային հարաբերությունների ֆակուլտետներ,

 

3-րդ ուսումնական մասնաշենք - ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետներ,

 

4-րդ ուսումնական մասնաշենք - սոցիոլոգիայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներ,

 

5-րդ ուսումնական մասնաշենք - կենսաբանության ֆակուլտետ,

 

6-րդ ուսումնական մասնաշենք - պատմության, աստվածաբանության ու տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետներ,

 

7-րդ ուսումնական մասնաշենք - արևելագիտության, ժուռնալիստիկայի, ռուս բանասիրության ու եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետներ,

 

8-րդ ուսումնական մասնաշենք - հայ բանասիրության, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետներ, մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն:

Այլ նորություններ
ՍՈՖԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում օգոստոսի 30-ին մեկնարկած մոդուլային առարկայի շրջանակում Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու անվան Սոֆիայի համալսարանի գենետիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ս․ Գ․ Դիմովը կարդաց դասախոսություն՝ «Սննդի մանրէաբանություն. սննդի որակի վերահսկողության նորագույն մեթոդներ» թեմայով:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հաղթող ճանաչված թիմերն ստացան դրամական պարգևներ, իսկ մյուս թիմերին ժյուրին առաջարկեց շարունակել զարգացնել ներկայացված գաղափարները, քանի որ դրանք չափազանց արդիական են և կարող են նպաստել կենսաբանության, հատկապես մանրէաբանության ոլորտի առաջընթացին։