02.06.2022 | 
Կրթություն
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ընդունելությունը կատարվելու է երկու փուլով: Քննությունների և մասնագիտության հայտագրման դիմում-հայտը պետք է ուղարկել admission.ysu.am կայքի միջոցով:

Առաջին փուլի ընդունելության դիմում-հայտը անհրաժեշտ է լրացնել հունիսի 1-ից մինչև հունիսի 25-ը՝ ժամը 18:00-ն, իսկ  քննություններն անցկացվելու են ս.թ. հունիսի 28-ին: Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի (1-ին ենթափուլ) ընդունելության դիմում-հայտը անհրաժեշտ է լրացնել հուլիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 18:00-ն: Քննություններն անցկացվելու են ս.թ. հուլիսի 19-ին և 20-ին:   Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի (2-րդ ենթափուլ) ընդունելության դիմում-հայտը պետք է լրացնել օգոստոսի 15-ից մինչև օգոստոսի 22-ը՝ ժամը 18:00-ն, իսկ քննություններն անցկացվելու են ս.թ. օգոստոսի 25-ին և 26-ին:

 

Ստորև ներկայացնում ենք 2022-2023 ուստարվա մագիստրատրոսական նոր ծրագրերը:

 

Իրավագիտության ֆակուլտետում այս տարի կմեկնարկեն «Մեդիա և տեղեկատվական իրավունք» և «Միջազգային իրավունք» կրթական նոր ծրագրերը՝ համապատասխանաբար երկու և երեք կիսամյակ տևողությամբ: Երկու ծրագրերն ավարտելու դեպքում ուսանողները կստանան իրավական ուսումնասիրությունների մագիստրոսի որակավորում:

 

Կենսաբանության ֆակուլտետում կմեկնարկի «Գենոմիկա և բժշկական բջջագենետիկա» մագիստրոսական կրթական ծրագիրը՝ 2 տարի տևողությամբ:

 

Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում հեռակա ուսուցմամբ կմեկնարկի «Ուսուցչական առաջնորդություն» կրթական ծրագիրը՝ 1.5 տարի տևողությամբ: 

 

Քիմիայի ֆակուլտետում կմեկնարկի «Նյութագիտություն» կրթական ծրագիրը՝ 2 տարի տևողությամբ:

 

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կմեկնարկի «Շուկայագիտություն (մարքեթինգ)» կրթական ծրագիր՝ 1.5 տարի տևողությամբ:  

 

Նշենք նաև, որ սոցիոլոգիայի ֆակուլտետում գործող «Հասարակայնության հետ կապեր» կրթական ծրագիրն այս տարվանից կգործի 1 տարի տևողությամբ, իսկ եվրոպական լեզուների և հաղորդակացության ֆակուլտետում գործող «Զբոսաշրջային թարգմանություն (անգլերեն-հայերեն)» կրթական ծրագիրն այսուհետ կգործի 1.5 տարի տևողությամբ:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ ֆակուլտետի իրավաբանական կլինիկայում որպես կամավոր ընդգրկված 28 ուսանողների վկայականների հանձնման արարողությունը:
«ՄԵՐ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ ԴԵՊԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՋՈԶԵՖ ՄՈՄՋՅԱՆ
ԵՊՀ այս տարվա շրջանավարտներից է եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Ջոզեֆ Մոմջյանը, ում հետ զրուցել ենք համալսարանում ստացած կրթության, ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ապագայի պլանների և այլ հարցերի շուրջ։