17.11.2022 | 
Ուսանողական, Կրթություն
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ ուսանողներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:

Ուսանող լինելը բացառիկ կարգավիճակ է, քանի որ ընձեռում է սովորելու և գիտելիքի հետ ամեն օր ու ժամ առնչվելու հնարավորություն։ Ուսանողը երջանիկ է իրեն հետաքրքրող ոլորտներում շարունակաբար և անկաշկանդորեն նորը բացահայտելու, փորձարկելու ու վերաիմաստավորելու իր պարտավորությամբ, փորձառու դասախոսներից ու գիտնականներից գիտելիք փոխառելու, ինչպես նաև նրանց պնդումները քննադատորեն հասցեագրելու պատասխանատվությամբ։

 

Սիրելի՛ ուսանողներ, համալսարանի նպատակն այս ամենն իրագործելու համար ձեզ անհրաժեշտ պայմաններով ու հնարավորություններով ապահովելն է։ Մենք հետևողականորեն աշխատելու ենք ձեզ մատուցվող կրթական ծառայությունները բարելավելու և ձեր զարգացմանն անհրաժեշտ միջավայրը բարեփոխելու ուղղությամբ։ Գործելու ենք՝ ակնկալելով ձեր ջանքն ու մասնակցությունը, աշխատասիրությունն ու նվիրումը՝ ուղղված ձեր ինքնակատարելագործմանն ու ձեզ շրջապատող աշխարհն ավելի լավ ճանաչելուն։

 

Օգտվե՛ք ձեզ տրված բոլոր այն հնարավորություններից, որ ունեք հիմա։ Սովորե՛ք ու հետազոտե՛ք, բացահայտե՛ք ու վերլուծե՛ք, վայելե՛ք ընկերության, անհատական ու կոլեկտիվ ձգտումների բավականությունը, քաղաքացիական ու մարդկային նոր փորձառությունների հաճույքը, հպարտացե՛ք ձեր ձեռքբերումներով ու երազե՛ք ավելիի մասին։ Իմացե՛ք, որ հենց ուսումնառության տարիներին եք կուտակելու գիտելիքների ու հմտությունների այն պաշարը, որով առաջնորդվելու եք ձեր հետագա գործունեության ընթացքում։

 

Սիրելի՛ ուսանողներ, ընդունե՛ք յուրաքանչյուր օրը ուրախությամբ ու նոր բացահայտումներ կատարելու պատրաստակամությամբ:

Այլ նորություններ
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում Տվենտեի համալսարանի պրոֆեսոր, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Գոլուբովն անցկացրեց «Քվանտային տոպոլոգիայի ֆենոմենը գերհաղորդական համակարգում» թեմայով սեմինար:
ՏԱՐԻՆ ՉԱՐԵՆՑՅԱՆ Է. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ՊՈԵՏԻ ԵՐԿԵՐԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Եղիշե Չարենցը ռուս պոետների թարգմանություններում» խորագրով միջոցառում՝ նվիրված մեծ գրողի 125-ամյակին: