21.01.2022 | 
Հասարակություն
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱՅՑԵՐԸ ԴՊՐՈՑՆԵՐ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱՅՑԵՐԸ ԴՊՐՈՑՆԵՐ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և Մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ մասնագիտական կողմնորոշմանը միտված փոխայցելություններն ու հանդիպումները շարունակվում են:

Նախաձեռնության շրջանակում այսօր թիվ 184 ավագ դպրոց էր այցելել Ֆիզիկայի ֆակուլտետի ակ. Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ. գիտ. թեկնածու Պետիկ Պետրոսյանը:

 

 

Աշակերտների առաջարկով ԵՊՀ դոցենտը նրանց համար հանդես է եկել «Էլեկտրամագնիսական երևույթներ» թեմայով դասախոսությամբ՝ խոսելով երևույթի առաջացման պատմության, էլեկտրամագնիսական դաշտի տեսության, ալիքների մասին:

 

 

«Աշակերտները հետաքրքրված էին զենքի ու դրա ստեղծման հետ կապված տարբեր հարցերով, ես էլ ներկայացրի, թե ֆակուլտետում այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում: Նրանք նաև ցանկանում են ներկա լինել մեր լաբորատորիաներում կատարվող աշխատանքներին, և առաջիկայում հավանաբար հանդիպում կկազմակերպվի արդեն ֆակուլտետում»,- մեզ հետ զրույցում ասաց Պ. Պետիկյանը: 

 

ԵՊՀ դոցենտը վստահ է՝ նմանատիպ հանդիպումներն արդյունավետ են և նպաստում են դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը:

 

Այլ նորություններ
ԳԻՏԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ԳՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐՎԱՆ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողներն այցելեցին Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղ՝ ծանոթանալու Հայաստանում մոլոկան համայնքի ներկայացուցիչների կյանքին ու մշակույթին, ինչպես նաև տեղում ուսումնասիրելու նրանց բարբառի արդի լեզվավիճակը։
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, գրող-հրապարակախոս Վաչագան Մանուկյանի անվան կրթաթոշակի համար հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփումը։ «Ոսկի սերմեր․ հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» ծրագրի շրջանակում կազմակերպված մրցանակաբաշխության ընթացքում ցուցադրվեց հերոսի մասին պատմող տեսանյութ։ Մրցույթի մասնակիցներն ստացան դրամական պարգևներ և այլ մրցանակներ։