Ուսանողական հարցումներ
 

ԵՊՀ-ում 2002 թվականից ներդրվել է դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների համակարգը:


Ուսանողների հարցումներն անցկացվում են “Կրթության մասին” ՀՀ օրենքի և ԵՊՀ կանոնադրության պահանջների համաձայն և համարվում են ԵՊՀ ուսանողների ուսուցման որակն ապահովող գործառույթներին մասնակցելու և դասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը գնահատելու իրավունքի դրսևորում:

Ուսանողների կողմից դասախոսական կազմի գնահատման մեխանիզմի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անցած տարիների ընթացքում պարբերաբար լրամշակվել և կատարելագործվել են հարցման մեթոդաբանությունը, ընթացակարգը և չափանիշները (հարցաշարը)։ Փոփոխություններ են արվել հարցման արդյունքների քննարկումների կանոնակարգման և դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև հարցաշարի որոշ հարցերի հստակեցման ու համալրման ուղղություններով:


Հարցումների իրականացումը կանոնակարգվում է ըստ «ԵՊՀ-ում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողների հարցման» կանոնակարգի (նոր խմբագրությամբ հաստատվել է ԵՊՀ գիտական խորրհրդի 2017 թ. հունվարի 26-ի նիստի թիվ 4/2 որոշմամբ)։


Սկսած 2017 թվականից՝ հարցումներն իրականցվում են առցանց եղանակով, յուրաքանչյուր կիսամյակի քննաշրջանից հետո: Հարցմանն ուսանողը կարող է մասնակցել ցանկացած վայրից՝ օգտվելով ԵՊՀ ուսանողական անհատական վիրտուալ տիրույթից, մուտք գործելով համալսարանական իր էլեկտրոնային փոստ: Հարցումն անցկացվում է գնահատման 1-5 միավորանոց գնահատման սանդղակով:


Անաչառությունն ապահովելու նպատակով՝ հարցումները և տվյալների մշակումն իրականացվում են կենտրոնացված, հարցման անցկացման պայմանների և արդյունքների վերլուծության միասնական չափանիշների հիման վրա։ Հարցման արդյունքները  քննարկվում են ամբիոնների, ֆակուլտետների գիտական խորհուրդների, այնուհետև ԵՊՀ ԳԽ նիստերում:

Քննարկման արդյունքներն օգտագործվում են ինչպես դասավանդման մոտեցումները և կիրառվող մեթոդները կատարելագործելու, այնպես էլ դասախոսների պաշտոնակալման, առաջխաղացման և խրախուսման նպատակներով:


2019/2020 ուստարում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումներին մասնակցել է ԵՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողական համակազմի 25,96%-ը։

 

ԵՊՀ-ում ստացած կրթությունից բավարարվածության վերաբերյալ 2019 – 2020 ուսումնական տարվա շրջանավարտների առցանց հարցման արդյունքների վերլուծություն

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am