Գործատուների հարցումներ
 

ԵՊՀ կրթական ծրագրերի որակի և արդիականության արտաքին գնահատման համար, ԵՊՀ-ն 2012 թ-ին մշակել է ԵՊՀ շրջանավարտներով գործատուների բավարարվածության հարցումների ընթացակարգը և իրականացրել մի շարք պիլոտային հարցումներ տարբեր բնագավառներում, ինչպիսիք են` իրավագիտությունը, տնտեսագիտությունը, ինֆորմատիկան, ռադիոֆիզիկան, սոցիալական աշխատանքը, դեղագործությունը և ժուռնալիստիկան: Հարցումների հաշվետվությունները հասանելի են ԵՊՀ համապատասխան ֆակուլտետների ամբիոնների համար և կիրառվելու են կրթական ծագրերի վերանայման գործընթացներում:

ԵՊՀ հիմնական գործատուները ներգրավված են նոր մշակվող կրթական ծրագրերի փորձագիտական գնահատման գործընթացում համաձայն ԵՊՀ կրթական ծրագրերի հաստատման կարգի 3.4. կետի:

Բացի այդ ԵՊՀ կրթական ստորաբաժանումները (ֆակուլտետներն, ինստիտուտները և կենտրոնները) պարբերաբար իրականացնում են իրենց շրջանավարտներից հիմնական գործատու կազմակերպությունների բավարարվածության հարցումներ:

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am