Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում կրթական ծրագրերի փորձնական հավատարմագրումն իրականացվել է Համաշխարհային բանկի դրամաշնորհային ծրագրի և ՀՀ Կրթության և Գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոնի աջակցությամբ։ Հավատարմագրման գործընթացի իրականացմանը նպաստել են «Հայաստանում որակի ապահովման տեխնիկական աջակցություն» ծրագիրը, որը համակարգվում էր Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպության կողմից և «Փորձնական հավատարմագրումներ» ծրագիրը, որը համակարգվում էր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում կրթական ծրագրերի փորձնական հավատարմագրմանը մասնակցել են բակալավրի «Կենսաբանություն» և մագիստրոսի «Գենետիկա» ծրագրերը։
Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:
Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ
Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am